ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Կանադայի ԱԳ նախարար Անիտա Անանդի հետ։ Զրուցակիցները քննարկել են Մերձավոր Արևելքում ստեղծված իրավիճակը՝ երկուստեք կարևորելով ճգնաժամային պայմաններում սերտ փոխգործակցությունը։ Այս մասին տեղեկացնում են ՀՀ ԱԳՆ-ից։ «Նախարար Միրզոյանն ընդգծել է ստեղծված իրավիճակի՝ բանակցությունների և խաղաղ կարգավորման միջոցով հանգուցալուծման հասնելու կարևորությունը: Նախարար Միրզոյանը հայտնել է Հայաստանի պատրաստակամությունը՝ ըստ անհրաժեշտության …

