Դեկտեմբերի 21-ին, ժամը 23։43-ին Լոռու մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Գուգարք գյուղում այրվում է տան տանիք։ Ինչպես հայտնում են ՆԳՆ ՓԾ-ից, դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երեք մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Շինարարների փողոցի տներից մեկում։ Հրդեհը մեկուսացվել է դեկտեմբերի 22-ին, …

