Հայաստան ժամանած Ֆրանսիսկո Ֆիլիոն հյուրընկալվել է ՀԱՕԿ նախագահ Գագիկ Ծառուկյանին

Լուրեր

26.10.2026 | 19:11
«Յանդեքս»-ը ուկրաինական ԱԹՍ-ների հարձակումներից հետո իր երեք գերհամակարգիչները նոր վայր է տեղափոխել
26.10.2026 | 18:55
Ռուսական պատժամիջոցները «շրջանցել» են ՀՀ թիվ 1 հարկատուին․ ովքեր են առաջատար տասնյակում 
26.10.2026 | 18:46
Ըմբշամարտի ԱԱ. Արթուր Սարգսյանը պարտվեց եզրափակիչում
26.10.2026 | 18:38
Միրզոյանն ու Կոպմանը քննարկել են ՀՀ-ԵՄ գործընկերության օրակարգն ու տնտեսական կապերի խորացումը
26.10.2026 | 18:27
Պրահայում հազարավոր մարդիկ բողոքի ցույց են անցկացրել՝ ընդդեմ հանրային լրատվամիջոցների վճարները վերացնելու ծրագրերի
26.10.2026 | 18:19
Արման Ծառուկյանը ներկա է եղել «Էլ կլասիկոյին», հանդիպել է «Բարսելոնայի» նախագահի հետ. ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ
26.10.2026 | 18:14
Մամիկոն Ասլանյանը մի դրվագով արդարացվել է, մյուս հոդվածների վրա կիրառվել է վաղեմության ժամկետ և կարճվել
26.10.2026 | 18:12
Դատարանից կալանավոր է փախել // Պեսկովը՝ տարածքային փոխզիջումների մասին․ ԼՈՒՐԵՐ
26.10.2026 | 18:11
27 կադրային փոփոխություն` Դատախազությունում
26.10.2026 | 18:01
Վենսուելայի ընդդիմության առաջնորդ Մաչադոն աքսորից հայրենիք է վերադարձել
26.10.2026 | 17:55
Ալեն Սիմոնյանն ու ԵՀ ներկայացուցիչը քննարկել են Հայաստանի տնտեսական դիվերսիֆիկացման հարցերը
26.10.2026 | 17:50
Factor TV-ի հրապարակումից հետո ՔՊ-ի թեկնածուն կտուգանվի
26.10.2026 | 17:41
Գերմանիան պատրաստվում է գնել Ուկրաինայում մշակված «Բարս» հրթիռները․ FT
26.10.2026 | 17:33
Էլինա Դանիելյանը՝ Եվրոպայի կանանց ակումբային գավաթի փոխչեմպիոն. ԼՈՒՍԱՆԿԱՐ
26.10.2026 | 17:25
Եկամուտների տարեկան հայտարարագրերի ներկայացման վերջնաժամկետը նոյեմբերի 1-ն է․ ՊԵԿ
Բոլորը

Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի (ՀԱՕԿ) նախագահ Գագիկ Ծառուկյանը հյուրընկալել է Կիոկուշին կարատեի աշխարհի բացարձակ չեմպիոն, քիքբոքսինգի բրազիլացի լեգենդար մարտիկ Ֆրանսիսկո Ֆիլիոյին, ով Երևան է ժամանել Հայաստանի Կիոկուշին կարատեի ֆեդերացիայի հիմնադիր-նախագահ Անդրանիկ Հակոբյանի հրավերով։

«Շատ շնորհակալ եմ նման ընդունելության համար, ես տեղյակ եմ, թե դուք ինչ մեծ ներդրում ունեք սպորտի զարգացման գործում ու ինչպիսի նվաճումներ են գրանցվել ձեր շնորհիվ։ Գիտեմ, որ կյանքում ուժեղ լինելը կարևոր է, բայց ավելի կարևոր են կողքիդ մարդիկ, որոնք աջակցում են քեզ»,- ասել է Ֆրանսիսկո Ֆիլիոն, ով Հարավային Ամերիկայի KWU senshi նախագահն է։

Գագիկ Ծառուկյանն ու Ֆրանսիսկո Ֆիլիոն քննարկել են գործակցության տարբեր ձևաչափեր՝ սկսած մարզիկների փոխայցերից մինչև միջազգային մրցաշարերի համատեղ կազմակերպում։

Ապրիլին Երևանում կայանալու է Կիոկուշին կարատեի աշխարհի գավաթը, որի նախապատրաստական աշխատանքներն ընթացքի մեջ են։ Գագիկ Ծառուկյանը կաջակցի, որ մրցաշարն անցկացվի հավուր պատշաճի։

Ֆրանսիսկո Ֆիլիոն այս օրերին սեմինար ու վարպետաց դասեր է անցկացնում Երևանի «Օլիմպավան» սպորտային համալիրում։

55-ամյա բրազիլացին Կիոկուշին կարատեով սկսել է զբաղվել 10 տարեկանից, իսկ 6,5 տարի անց ստացել է սև գոտի։ Անցկացրել է 100-ից ավելի մենամարտ Բրազիլիայում և Ճապոնիայում, նվաճել է բազմաթիվ չեմպիոնական տիտղոսներ։ 1997 թվականին Ֆրանսիսկո Ֆիլիոն նորամուտն է նշել նաև K-1-ում և դարձել քիքբոքսինգի ամենահայտնի մարզիկներից մեկն աշխարհում։ Նա Ճապոնիայում երկու անգամ նվաճել է K-1-ի Համաշխարհային Գրան պրիի հաղթողի կոչումը։