Գերմանիան, Ֆրանսիան և Մեծ Բրիտանիան դատապարտել են Իրանի հարվածները Մերձավոր Արևելքի երկրներին

Լուրեր

06.11.2026 | 22:53
ԵՄ-ն է TikTok-ին մեղադրել է օրենքի խախտման մեջ ու պահանջել փոխել վնասակար ալգորիթմը
06.11.2026 | 22:38
Կիպրոսի կրթության նախարարն այցելել է ՀՀ կրթամշակութային և երիտասարդական հաստատություններ
06.11.2026 | 22:23
Թրամփը Օվալաձև աշխատասենյակը հռչակել է «ազգային հուշարձան»՝ նշելով, որ այսուհետ հաջորդ նախագահները չեն կարողանա փոխել դրա ինտերիերը
06.11.2026 | 22:08
2027 թվականին Սևանի ափին ճեմուղի կկառուցվի, Ստեփանավանում՝ 15 բազմաբնակարան շենք․ նախատեսվում է 5,1 մլրդ դրամ
06.11.2026 | 21:54
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
06.11.2026 | 21:40
ԱՄՆ-ում ընտրություններից հետո ՏՏ ընկերությունները միլիարդավոր դոլարներ են կորցրել
06.11.2026 | 21:27
Հրշեջ-փրկարարները մարել են Ձորաղբյուր բնակավայրում բռնկված հրդեհը
06.11.2026 | 21:13
Թուրքիայում ֆոնդերի սկանդալի գործով ձերբակալվել է Էրդողանի թիմակից նախկին նախարարը
06.11.2026 | 21:00
ԲԱՆԱՎԵՃ․ Փաշինյանի եվրոպական հայտը և Մոսկվայի սպառնալիքները․ ինչ հետևանքներ կլինեն
06.11.2026 | 20:51
ՆԳՆ ոստիկանության պետը ներկայացրել է Համայնքային ոստիկանության գլխավոր վարչության նորանշանակ պետին
06.11.2026 | 20:44
Աշխատանքի խոստումով տարել են Ռուսաստան, ծեծել ու ստիպել զինվորական պայմանագիր ստորագրել․ 21-ամյա ղրղզստանցուն պատրաստում են Ուկրաինայի դեմ պատերազմ ուղարկելու
06.11.2026 | 20:30
Կարմիր անձնագրի սև լուրերը․ ինչ են ասում կենսաչափական նոր անձնագրի մասին, որ սուտ է․ ԱՉՔԻ ՏԱԿ
06.11.2026 | 20:20
ԱՄՆ-ի ճնշմամբ Թուրքիան դադարեցրել է Թուրքմենստանից Իրանի տարածքով գազի ներկրումը
06.11.2026 | 20:13
Դատավորների ընդհանուր ժողովն ընտրել է հանձնաժողովի և խորհրդի նոր անդամներին
06.11.2026 | 20:00
Քայլեր եմ անում, որ «Ուժեղ Հայաստանը» լուծարվի․ դիմել եմ Հակակոռուպցիոն կոմիտե՝ քրգործերը քննել մեկ համատեքստում․ Արամ Սարգսյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը, Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը և Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերը համատեղ հայտարարությամբ կոչ են արել Իրանի իշխանություններին դադարեցնել միջուկային ծրագիրը և վերսկսել բանակցությունները:

Առաջնորդները չեն մեկնաբանել Իսրայելի և ԱՄՆ-ի հարվածները Իրանի դեմ։ Միևնույն ժամանակ նրանք ընդգծել են, որ չեն մասնակցում այդ հարձակումներին, սակայն գտնվում են «գործընկերների հետ սերտ կապի մեջ»։

«Մենք ամենավճռական կերպով դատապարտում ենք Իրանի հարձակումները տարածաշրջանի երկրների վրա։ Իրանը պետք է ձեռնպահ մնա չտարբերակված ռազմական հարվածներից»,- նշվում է հայտարարությունում։

Ավելի վաղ Մակրոնը կոչ էր արել ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի արտահերթ նիստ հրավիրել Մերձավոր Արևելքում իրավիճակի սրման ֆոնին:

«Իրանական ռեժիմը պետք է հասկանա, որ այժմ այլ ընտրություն չունի, քան բարեխղճորեն մասնակցել իր միջուկային և բալիստիկ ծրագրերի դադարեցման, ինչպես նաև տարածաշրջանի ապակայունացմանն ուղղված գործողություններին», – գրել է նա Х սոցցանցում:

Հիշեցնենք, որ այսօր՝ փետրվարի 28-ի առավոտյան, ԱՄՆ-ը և Իսրայելը հարվածներ են հասցրել Իրանի ուղղությամբ։ Իսրայելի արտաքին գործերի նախարարությունը հայտարարել էր, որ Իսրայելը կանխարգելիչ հարված է հասցրել Իրանին՝ Իսրայելին սպառնացող վտանգը չեզոքացնելու համար։ Հաղորդվում էր, որ Իսրայելի հարվածների հետևանքով 42 աշակերտ է զոհվել։ Reuters-ը ևս իր աղբյուրներին հղումով հայտնում է պաշտպանության նախարարի և Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի հրամանատարի մահվան մասին։

Իսրայելական հեռուստատեսությունը, վկայակոչելով անանուն աղբյուրների, հայտարարում է, որ «աճում են նշանները, որ այաթոլլան ոչնչացվել է»: