Ազգային ժողովը 66 կողմ, 2 դեմ և 0 ձեռնպահ ձայների հարաբերակցությամբ ընդունեց պատգամավորներ Արուսյակ Ջուլհակյանի, Վլադիմիր Վարդանյանի ու Լիլիթ Մինասյանի հեղինակած ««Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգիրք» սահմանադրական օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը: Ըստ նախաձեռնության հեղինակների՝ ՀՀ օրենսդրությունը բավարար մեխանիզմներ չի սահմանում դիտորդական առաքելությունների և դրանցում ներգրավված դիտորդների քաղաքական չեզոքության ու անկողմնակալության պարտականության կատարման …

