Հայ կնոջ կերպարը դարեր շարունակ մարմնավորել է նվիրում, հոգատարություն, ուժ և պատասխանատվություն․ Վահագն Խաչատուրյան

Լուրեր

27.10.2026 | 23:30
Հայաստանի, Ադրբեջանի և Վրաստանի դեսպանները քննարկել են Հարավային Կովկասի խաղաղության և կայունության ամրապնդման հարցերը
27.10.2026 | 23:17
Մթնոլորտում CO₂-ի կոնցենտրացիայի աճի տեմպը եռապատկվել է
27.10.2026 | 23:04
Շիկահողի արգելոցը վտանգված է ադրբեջանցիների կողմից. բնապահպան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
27.10.2026 | 22:55
Մակրոնն ու Էրդողանը հեռախոսազրույց են ունեցել
27.10.2026 | 22:44
Այսօր դադարեցին ԱԺ֊ում իմ լիազորությունները. Լիլիթ Ստեփանյան
27.10.2026 | 22:30
ԵՄ սահմանային գործակալությունը «կմտնի» սոցցանցեր․ Եվրահանձնաժողովն առաջարկում է ընդլայնել Frontex-ի մանդատը
27.10.2026 | 22:19
Պուտինն Ադրբեջանը «Ռուսաստանի լավ գործընկեր» է անվանել
27.10.2026 | 22:06
Իսպանիայի թագուհի Սոֆիան այցելել է Գեղարդի վանական համալիր. ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ
27.10.2026 | 21:57
«Անկախ դիտորդը» ներկայացրել է ՏԻՄ ընտրությունների նախնական գնահատականը
27.10.2026 | 21:44
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
27.10.2026 | 21:29
Մոջթաբա Խամենեին կարևորել է պատերազմը դադարեցնելու համար Իրանի պայմանների կատարումը
27.10.2026 | 21:15
Երևանի ու Եղվարդի մի շարք հասցեներում գազանջատումներ կլինեն
27.10.2026 | 21:00
Արգելված է եկեղեցու ինքնավարությանը միջամտելը․ քննիչ հանձնաժողով չէի ձևավորի, եթե ես լինեի պետական իշխանություն․ Անահիտ Մանասյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹԹ
27.10.2026 | 20:49
Դեմոկրատները պահանջում են հետաքննել Թրամփի կապերն Էփշտեյնի հետ․ նոր զեկույցում ԱՄՆ նախագահի հասցեին սեռական բռնության նոր մեղադրանք կա
27.10.2026 | 20:41
Զելենսկին մանրամասներ է հայտնել Նորվեգիայի և Ֆինլանդիայի առաջնորդների՝ Պուտինի հետ ունեցած զրույցի վերաբերյալ
Բոլորը

Սիրելի՛ կանայք, ջերմորեն շնորհավորում եմ ձեզ Մարտի 8-ի՝ Կանանց միջազգային օրվա առթիվ, նշվում է նախագահ Վահագն Խաչատուրյանի ուղերձում։

«Այս օրն առիթ է մեկ անգամ ևս արժևորելու և մեծարելու կանանց դերը մեր հասարակության, ընտանիքների և պետական կյանքի բոլոր ոլորտներում։ Հայ կնոջ կերպարը դարեր շարունակ մարմնավորել է նվիրում, հոգատարություն, ուժ և պատասխանատվություն՝ լինելով ընտանիքի ամրության, արժեքների պահպանման և սերունդների դաստիարակության հիմնասյուներից մեկը։ Միևնույն ժամանակ ժամանակակից աշխարհում առավել կարևոր է ապահովել կանանց լիարժեք մասնակցությունը հասարակական և պետական կառավարման գործընթացներին։

Հավասար հնարավորությունների ապահովումը, կանանց իրավունքների պաշտպանվածությունն ու սեռային հավասարության ամրապնդումը հանդիսանում են արդիական և կարևոր նախապայմաններ մեր երկրի կայուն զարգացման, ժողովրդավարական ինստիտուտների ամրապնդման և արդյունավետ կառավարման համար։ Մենք բարձր ենք գնահատում այն մեծ ներդրումը, որ կանայք ունեն գիտության, կրթության, մշակույթի, տնտեսության, պաշտպանության և պետական կառավարման ոլորտներում։

Ձեր գիտելիքը, պատասխանատվությունն ու նախաձեռնողականությունը կարևոր դեր ունեն մեր պետության առաջընթացի և ապագայի կառուցման գործում։ Այս տոնական օրը մեր խորին երախտագիտությունն ու հարգանքն ենք հայտնում մեր կանանց, մայրերին, քույրերին և դուստրերին՝ նրանց անսպառ սիրո, նվիրվածության և հոգատարության համար, որոնց շնորհիվ մեր ընտանիքներն ու հասարակությունը դառնում են ավելի ամուր և համերաշխ։

Սիրելի՛ կանայք,

Մաղթում եմ ձեզ առողջություն, երջանկություն, խաղաղություն և նոր հաջողություններ՝ ձեր ընտանիքներում և ձեր գործունեության բոլոր ոլորտներում։ Թող ձեր ջանքերը և նախաձեռնությունները շարունակեն նպաստել մեր պետության զարգացմանն ու բարօրությանը»,-նշվում է ուղերձում։