Դոնալդ Թրամփի կարծիքով՝ Մինաբ քաղաքում աղջիկների դպրոցի շրջանում տեղի ունեցած հարվածի պատասխանատվությունը կրում է Թեհրանը

Լուրեր

27.10.2026 | 23:30
Հայաստանի, Ադրբեջանի և Վրաստանի դեսպանները քննարկել են Հարավային Կովկասի խաղաղության և կայունության ամրապնդման հարցերը
27.10.2026 | 23:17
Մթնոլորտում CO₂-ի կոնցենտրացիայի աճի տեմպը եռապատկվել է
27.10.2026 | 23:04
Շիկահողի արգելոցը վտանգված է ադրբեջանցիների կողմից. բնապահպան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
27.10.2026 | 22:55
Մակրոնն ու Էրդողանը հեռախոսազրույց են ունեցել
27.10.2026 | 22:44
Այսօր դադարեցին ԱԺ֊ում իմ լիազորությունները. Լիլիթ Ստեփանյան
27.10.2026 | 22:30
ԵՄ սահմանային գործակալությունը «կմտնի» սոցցանցեր․ Եվրահանձնաժողովն առաջարկում է ընդլայնել Frontex-ի մանդատը
27.10.2026 | 22:19
Պուտինն Ադրբեջանը «Ռուսաստանի լավ գործընկեր» է անվանել
27.10.2026 | 22:06
Իսպանիայի թագուհի Սոֆիան այցելել է Գեղարդի վանական համալիր. ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ
27.10.2026 | 21:57
«Անկախ դիտորդը» ներկայացրել է ՏԻՄ ընտրությունների նախնական գնահատականը
27.10.2026 | 21:44
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
27.10.2026 | 21:29
Մոջթաբա Խամենեին կարևորել է պատերազմը դադարեցնելու համար Իրանի պայմանների կատարումը
27.10.2026 | 21:15
Երևանի ու Եղվարդի մի շարք հասցեներում գազանջատումներ կլինեն
27.10.2026 | 21:00
Արգելված է եկեղեցու ինքնավարությանը միջամտելը․ քննիչ հանձնաժողով չէի ձևավորի, եթե ես լինեի պետական իշխանություն․ Անահիտ Մանասյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹԹ
27.10.2026 | 20:49
Դեմոկրատները պահանջում են հետաքննել Թրամփի կապերն Էփշտեյնի հետ․ նոր զեկույցում ԱՄՆ նախագահի հասցեին սեռական բռնության նոր մեղադրանք կա
27.10.2026 | 20:41
Զելենսկին մանրամասներ է հայտնել Նորվեգիայի և Ֆինլանդիայի առաջնորդների՝ Պուտինի հետ ունեցած զրույցի վերաբերյալ
Բոլորը

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի կարծիքով, Իրանի հարավում գտնվող Մինաբ քաղաքում աղջիկների դպրոցի շրջանում տեղի ունեցած հարվածի պատասխանատվությունը, որի հետևանքով զոհվել է ավելի քան 170 մարդ, կրում է Թեհրանը։ Այդ մասին նա հայտարարել է լրագրողների հետ զրույցում նախագահական Air Force One ինքնաթիռում կիրակի գիշերը՝ մարտի 8-ին, հայտնում է DW-ն։

Հարցին՝ արդյոք ԱՄՆ-ը պատասխանատվություն ունի տեղի ունեցածի համար, Թրամփը նշել է․ «Ոչ, իմ կարծիքով, հաշվի առնելով այն, ինչ տեսել եմ, դա իրականացրել է Իրանը»։

Միևնույն ժամանակ Պենտագոնի ղեկավար Փիթ Հեգսեթը, որը ուղեկցում էր Թրամփին այդ ուղևորության ընթացքում, ուղիղ կերպով չի հաստատել այդ գնահատականը։ Նրա խոսքով՝ Միացյալ Նահանգները ներկայումս «քննում է» միջադեպը։

Դպրոցը փլուզվել է փետրվարի 28-ի առավոտյան իրականացված հրթիռային հարվածի հետևանքով։ Զոհվել է առնվազն 175 մարդ, այդ թվում բազմաթիվ երեխաներ։ Ինչպես հայտարարել է Մինաբ շրջանի դատախազը, զոհվածների մեծ մասը դպրոցի աշակերտուհիներ էին։ Մարտի 5-ին The New York Times-ը, վերլուծելով Planet Labs ընկերության արբանյակային նկարները, հայտնել է, որ դպրոցի շենքը լրջորեն վնասվել է բարձր ճշգրտության հարվածի հետևանքով, որը իրականացվել է միաժամանակ մոտակայքում գտնվող՝ Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի կողմից վերահսկվող ռազմածովային բազայի վրա հարձակումների հետ։

Պաշտոնական հայտարարությունները, ըստ որոնց ԱՄՆ ուժերը հարվածներ են հասցրել Օրմուզի նեղուցի մոտ գտնվող ռազմածովային օբյեկտներին, որտեղ տեղակայված է այդ կորպուսի բազան, թույլ են տալիս ենթադրել, որ այդ հարվածի հետևում կարող է կանգնած լինել հենց այդ երկիրը, նշվում էր հրապարակման մեջ։

Հիշեցնենք՝ փետրվարի 28-ին ԱՄՆ-ը և Իսրայելը սկսեցին հարվածներ հասցնել Իրանի տարածքին։ Իսլամական Հանրապետությունը պատասխանեց դրոններով և հրթիռներով հարձակումներով Իսրայելի և Մերձավոր Արևելքի այն երկրների վրա, որոնք տարածաշրջանում Վաշինգտոնի դաշնակիցներն են։ Թեհրանը հայտարարում է, որ իրանական հարվածների թիրախները այդ երկրներում գտնվող ամերիկյան ռազմական բազաներն են։ ԱՄՆ-ի և Իսրայելի ռազմական գործողության արդյունքում սպանվել է Իրանի գերագույն առաջնորդ Ալի Խամենեին, ինչպես նաև Իսլամական Հանրապետության մի շարք բարձրաստիճան պաշտոնյաներ։

Մարտի 8-ի գիշերը Air Force One ինքնաթիռում լրագրողների հետ զրույցում Թրամփը հայտարարել է, որ հետաքրքրված չէ Թեհրանի հետ բանակցություններով և ենթադրել է, որ Իրանում պատերազմը կարող է ավարտվել այն ժամանակ, երբ Իսլամական Հանրապետությունը այլևս չունենա գործող բանակ կամ որևէ պետական առաջնորդ։ Նրա խոսքով՝ Իրանի վրա ավիահարվածները կարող են բանակցությունները «ավելորդ» դարձնել, եթե երկրի հնարավոր առաջնորդներն ու բանակը ոչնչացվեն։

«Կարծում եմ՝ ինչ-որ պահի պարզապես չի մնա մեկը, ով կարող է ասել. «Մենք հանձնվում ենք»»,- Թրամփի խոսքերը մեջբերում է Reuters գործակալությունը։