UFC-ի թեթև քաշային կարգի դասակարգման երկրորդ համար Արման Ծառուկյանի և ամերիկացի ըմբիշ ու բլոգեր Ջորջիո Պուլասի ռևանշ մենամարտը կկայանա RAF (Real American Wrestling) լիգայում, հաղորդում է կազմակերպության մամուլի ծառայությունը։ Ծառուկյանը և Պուլասն ազատ ոճի ըմբշամարտի կանոններով կմրցեն մարտի 28-ին ԱՄՆ-ի Ֆլորիդա նահանգի Տամպա քաղաքում կայանալիք RAF 07 մրցաշարում։ Մենամարտը կկայանա միջին քաշային կարգում (79 կգ)։ …

