Գեորգի Քոչարյանը փետրվարի 16-ին հավատարմագրերն է հանձնել Բախտիյոր Սաիդովին՝ Ուզբեկստանում Հայաստանի դեսպան նշանակվելու կապակցությամբ։ Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են հայ-ուզբեկական հարաբերությունների զարգացման հեռանկարները, տնտեսական և առևտրային կապերի ընդլայնումը, ինչպես նաև տարածաշրջանային գործընթացները՝ ընդգծելով խաղաղության օրակարգի և միջտարածաշրջանային փոխկապվածության կարևորությունը։ Այս մասին հայտնում է Ուզբեկստանում Հայաստանի դեսպանությունը։ «Հանձնման արարողությունից հետո կայացել է դեսպան Քոչարյանի և արտաքին …

