ԲԴԽ-ն հրապարակում է Դավիթ Հարությունյանի կարգապահական գործով որոշումը՝ ՈՒՂԻՂ
Հասարակություն
12.03.2026 | 12:01Բարձրագույն դատական խորհուրդը հրապարակում է Երևանի քրեական։ Դատարանի դատավոր Դավիթ Հարությունյանի գործով որոշումը:
Հիշեցնենք, որ Դավիթ Հարությունյանի վերաբերյալ կարգապահական վարույթը հարուցվել է լրատվամիջոցներին տված հարցազրույցի համար: 2023-ին ԲԴԽ-ն դատավորին հեռացրել է դահլիճից և դռնփակ նիստով, առանց նրա պաշտպանների ներկայության ավարտելով գործի քննությունը՝ որոշել դադարեցնել նրա լիազորությունները:
Այս որոշումից հետո Սահմանադրական դատարանը 2 անգամ արձանագրել է դատավորի իրավունքների խախտման փաստը, և ԲԴԽ-ն վերաբացելով գործը՝ դրա քննությունը սկսել է նորից: ԲԴԽ կազմում գործի քննությանն այժմ մասնակցած դատավորները, բացառությամբ մեկի, մասնակցել են նաև այն որոշումների կայացմանը, որոնցում ՍԴ-ն արձանագրել էր դատավորի իրավունքների խախտման փաստը:
Արաքս Մամուլյան