Իրանի ԱԳՆ-ն հաստատում է՝ երկրի նոր գերագույն առաջնորդ Մոջթաբա Խամենեին վիրավորվել է

Լուրեր

10.10.2026 | 18:45
Քննարկվել են Հայաստան–Կորեա համագործակցությանն առնչվող հարցեր
10.10.2026 | 18:18
ԶՈՒ ԳՇ պետն այցելել է մի շարք զորամասեր
10.10.2026 | 17:44
Հայաստանի կրտսեր տարիքի պատանիների հավաքականը Եվրոպայի ստուգատեսում կունենա 17 բռնցքամարտիկ
10.10.2026 | 17:13
ՀՀ ՊՆ ՌՈ պետն այցելել է բանակային դիրքեր
10.10.2026 | 16:51
«Գալուստ Գյուլբենկյան» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր
10.10.2026 | 16:31
ՊՆ փոխնախարարը զորամասում ծանոթացել է ծառայության կազմակերպմանը
10.10.2026 | 15:55
Հոկտեմբերի 13-ից Հայաստանում սպասվում է անձրև և ամպրոպ
10.10.2026 | 15:45
Զինծառայողի մահվան դեպքով քրեական վարույթ է նախաձեռնվել․ ՔԿ-ն չի հստակեցնում՝ ինչ հոդվածով
10.10.2026 | 15:39
Հոկտեմբերի 11-ին Երևանի մի շարք փողոցներում երթևեկությունը կսահմանափակվի․ ՆԳՆ
10.10.2026 | 15:15
Ընդերքը ՀՀ ժողովրդի սեփականությունն է, և այդ հարստությունը ծառայելու է ՀՀ զարգացմանն ու բարեկեցությանը. վարչապետը ներկա է գտնվել Ամուլսարի ոսկու հանքավայրի շահագործման արարողությանը
10.10.2026 | 14:49
Վանաձորում, Հրազդանում, Արարատում և Գյումրիում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի սահմանը
10.10.2026 | 14:28
ԵՄ-ն շնորհավորել է Երևանի 2808-ամյակը
10.10.2026 | 13:51
Ավինյանը շնորհավորել է Երևանի տոնը՝ կոչ անելով երևանցիներին դուրս գալ քաղաք և մասնակցել տոնակատարություններին
10.10.2026 | 13:36
Հայտնաբերվել է զինծառայողի դի՝ հրազենային վնասվածքով․ ՊՆ
10.10.2026 | 13:33
NYMEX. Թանկարժեք մետաղների գներն աճել են
Բոլորը

Իրանի նոր գերագույն հոգևոր առաջնորդ Մոջթաբա Խամենեին վիրավոր է, բայց նա լավ է։ Այս մասին իտալական Corriere della Sera-ին ասել է Իրանի ԱԳՆ խոսնակ Էսմայիլ Բաղային։

«Նա վնասվածք է ստացել, բայց լավ է։ Չգիտեմ, թե երբ է իր առաջին ելույթն ունենալու։ Առաջնորդության համար երեք կամ չորս անուն կար, բայց Փորձագետների ժողովի մեծամասնությունը նրան ընտրեց՝ համաձայն Սահմանադրության։ Սա ցույց է տալիս, որ մեր համակարգը չի կառավարվում մեկ մարդու կողմից»,- նշել է Բաղային։

Իսրայելի «12-րդ ալիքը» մարտի 7-ին հաղորդել էր Մոջթաբա Խամենեիի վիրավորվելու մասին՝ հղում անելով աղբյուրներին: Հեռուստաալիքի տվյալներով՝ նա վիրավորվել է փետրվարի 28-ին՝ Իրանի վրա ԱՄՆ-ի և Իսրայելի հարձակման առաջին օրը, ավիահարվածի ժամանակ: Ավելի ուշ NYT-ը հաղորդել էր, որ Խամենեին ոտքի վնասվածքներ է ստացել պատերազմի առաջին օրը, այդ պատճառով ընտրությունից ի վեր հանրությանը չի ներկայացել կամ որևէ հայտարարություն չի արել։

Իրանը մարտի 8-ին հայտարարել է նոր գերագույն առաջնորդի ընտրության մասին: 56-ամյա Մոջթաբա Խամենեին Ալի Խամենեիի երկրորդ որդին է, որը զոհվել է փետրվարի 28-ին ավիահարվածի ժամանակ:

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի