Լեհաստանի նախագահ Կարոլ Նավրոցկիի գրասենյակի ղեկավար Զբիգնև Բոգուցկին հայտարարել է, որ երկրի իշխանությունները չեն դադարեցնում Starlink արբանյակային ինտերնետի ֆինանսավորումն Ուկրաինայի համար, գրում է Current time-ը։ «Նախագահ Նավրոցկիի վետոն ՉԻ անջատում Starlink ինտերնետը Ուկրաինայի համար, քանի որ այս կապի ծախսերը ֆինանսավորվում են գործող օրենսդրության դրույթներին համապատասխան, և Լեհաստանի նախագահի կողմից Սեյմին ներկայացված օրինագիծը պահպանում է այս …