Ալիևը հայտարարել է, որ «ՀՀ-ն առաջին անգամ կդառնա տարանցիկ երկիր»

Լուրեր

30.09.2026 | 11:11
Դուբայից Թել Ավիվ թռչող ինքնաթիռն արտակարգ իրավիճակի և առևանգման ազդանշան է տվել
30.09.2026 | 11:02
ԱԺ տնտեսական հարցերի հանձնաժողովի նիստը՝ ՈՒՂԻՂ
30.09.2026 | 10:58
Թրամփն ու խոշոր տեխնոընկերությունների ղեկավարներն ԱԲ-ի վերահսկողության մասին համաձայնագիր են ստորագրել
30.09.2026 | 10:48
Նաիրի համայնքին վերադարձվել է 690 քմ հողատարածք
30.09.2026 | 10:35
Նորագավիթի տրանսպորտային հանգույցի վերակառուցման աշխատանքները մեկնարկել են
30.09.2026 | 10:28
Ռուսական զորքերը հարվածել են Կիևին ու Կիևի մարզին․ զոհեր կան, այդ թվում՝ երեխա
30.09.2026 | 10:20
Մ-21. Հայաստան – Իտալիա հանդիպման մուտքը՝ տոմսերով
30.09.2026 | 10:15
NYMEX. Ոսկու գինն աճել է 1.09%-ով և կազմել 4177.60 դոլար
30.09.2026 | 10:02
Արտարժույթների փոխարժեքները՝ սեպտեմբերի 30-ի դրությամբ
30.09.2026 | 09:45
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
30.09.2026 | 09:30
Կարեն Խաչանովը հաղթել է աշխարհի 5-րդ ռակետին
29.09.2026 | 23:23
«Դեֆանս Հաուզինգ»-ը պարզաբանել է թաղամասում երեք մարդու մահվան դեպքի հանգամանքները
29.09.2026 | 23:03
Ադրբեջանում ձերբակալել են ՌԴ-ում բնակվող ևս մեկ թալիշ ակտիվիստի
29.09.2026 | 22:50
Վահրամ Սահակյանի նկատմամբ կիրառվել է վարչական հսկողություն
29.09.2026 | 22:48
Եմենի խորհրդարանը հավանություն է տվել համընդհանուր զորահավաքին՝ հութիների դեմ պայքարելու համար
Բոլորը

Խաղաղությունից լավ բան չկա։ Այս մասին Ադրբեջանի  նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է Բաքվի 13-րդ գլոբալ ֆորումի բացման արարողության ժամանակ։ Նա ասել է, թե Հայաստանի հետ խաղաղության են հասել նախ ուժով, ապա՝ քաղաքական միջոցներով։

«Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության գործընթացի վերաբերյալ ստեղծվել է յուրահատուկ իրավիճակ։ 2023 թվականի սեպտեմբերի վերջին արյունալի բախումից մինչև 2025 թվականի օգոստոսին խաղաղության ձեռքբերումը երկու տարուց էլ պակաս է տևել։ Սա հնարավոր դարձավ ուժեղ քաղաքական կամքի և այն հասկացողության շնորհիվ, որ հավերժական թշնամանքն անհնար է, և որ պատերազմը պետք է ավարտվի։ Սա երկու երկրների ընտրությունն էր։ Այժմ մենք յոթ ամիս ապրում ենք խաղաղության մեջ և տեսնում ենք դրա օգուտները։ Ես բազմիցս ասել եմ և երբեք չեմ հոգնի կրկնել, որ խաղաղությունից լավ բան չկա»,- ասել է Ալիևը։

Ըստ նրա՝ Մինսկի խմբի համանախագահների նպատակը հակամարտության կարգավորումը չէր։

«Մենք Հայաստանի հետ խաղաղության ենք հասել ոչ միայն թղթի վրա։ Յոթ ամիս առաջ նախաստորագրվեց խաղաղության համաձայնագիրը և ընդունվեց համատեղ հայտարարություն։ Միևնույն ժամանակ, մենք ապրում ենք իրական խաղաղության աշխարհում։ ԵԱՀԿ Մինսկի խմբի 28-ամյա միջնորդությունը ձախողվել է։ Համանախագահների նպատակը հակամարտությունը լուծելը չէր, այլ այն սառեցնելը և երկու երկրների վրա որպես լծակ օգտագործելը։ Հետևաբար, մենք եկել ենք այն եզրակացության, որ այս «միջնորդությունից» պետք է հրաժարվել։ Եվ երբ սկսեցինք ուղիղ երկխոսություն՝ առանց երրորդ կողմերի, մենք հասանք խաղաղության»,- նշել է Ալիևը։

Նա ընդգծել է, որ Ադրբեջանն ու Հայաստանը հաստատել են առևտրային հարաբերություններ՝ ցույց տալով ձեռք բերված խաղաղության երկարակեցությունը։

«Հայաստանի հետ խաղաղության հասնելուց հետո մենք սերտորեն համագործակցում ենք Միջին միջանցքի նոր ճյուղ ստեղծելու ուղղությամբ։ Այս երթուղին կանցնի Հայաստանի տարածքով, և իր անկախության պատմության մեջ առաջին անգամ Հայաստանը կդառնա տարանցիկ երկիր։ Այն ներկայում նման կարգավիճակ չունի։ Այս նախագիծը կկապի Ադրբեջանի երկու մասերը՝ մայրցամաքային մասը և Նախիջևանի Ինքնավար Հանրապետությունը կայուն տրանսպորտային գծով, էներգետիկ գծով, օպտիկամանրաթելային մալուխով, էլեկտրահաղորդման գծերով և, հնարավոր է, խողովակաշարերով։ Սա կստեղծի փոխշահավետ իրավիճակ բոլորի համար։ Քանի որ Ադրբեջանի երկու մասերը կկապվեն տրանսպորտային ենթակառուցվածքներով, նոր տրանսպորտային միջանցքը լրացուցիչ հնարավորություններ կբացի շատ երկրների համար»,- հայտարարել է Ադրբեջանի ղեկավարը։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի