Դեկտեմբերի 18-ին, Գերագույն հոգևոր խորհրդի նիստից առաջ, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը ԳՀԽ անդամների և ժողովին հրավիրված թեմակալ առաջնորդների, Մայր Աթոռի միաբանության հետ Միածնաէջ Մայր Տաճարում մասնակցեց Երեկոյան ժամերգության։ Արարողության ավարտին Նորին Սրբությունն իր հայրական պատգամն ու խոսքն ուղղեց ի զորակցություն Հայոց Եկեղեցու՝ Մայր Աթոռ ժամանած ուխտավոր հայորդիներին: Ն.Ս.Օ.Տ.Տ. ԳԱՐԵԳԻՆ Բ …

