10 տարվա վաղեմության ժամկետ․ «Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին» օրենքը կփոխվի

ապօրինի գույք

Լուրեր

27.10.2026 | 23:30
Հայաստանի, Ադրբեջանի և Վրաստանի դեսպանները քննարկել են Հարավային Կովկասի խաղաղության և կայունության ամրապնդման հարցերը
27.10.2026 | 23:17
Մթնոլորտում CO₂-ի կոնցենտրացիայի աճի տեմպը եռապատկվել է
27.10.2026 | 23:04
Շիկահողի արգելոցը վտանգված է ադրբեջանցիների կողմից. բնապահպան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
27.10.2026 | 22:55
Մակրոնն ու Էրդողանը հեռախոսազրույց են ունեցել
27.10.2026 | 22:44
Այսօր դադարեցին ԱԺ֊ում իմ լիազորությունները. Լիլիթ Ստեփանյան
27.10.2026 | 22:30
ԵՄ սահմանային գործակալությունը «կմտնի» սոցցանցեր․ Եվրահանձնաժողովն առաջարկում է ընդլայնել Frontex-ի մանդատը
27.10.2026 | 22:19
Պուտինն Ադրբեջանը «Ռուսաստանի լավ գործընկեր» է անվանել
27.10.2026 | 22:06
Իսպանիայի թագուհի Սոֆիան այցելել է Գեղարդի վանական համալիր. ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ
27.10.2026 | 21:57
«Անկախ դիտորդը» ներկայացրել է ՏԻՄ ընտրությունների նախնական գնահատականը
27.10.2026 | 21:44
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
27.10.2026 | 21:29
Մոջթաբա Խամենեին կարևորել է պատերազմը դադարեցնելու համար Իրանի պայմանների կատարումը
27.10.2026 | 21:15
Երևանի ու Եղվարդի մի շարք հասցեներում գազանջատումներ կլինեն
27.10.2026 | 21:00
Արգելված է եկեղեցու ինքնավարությանը միջամտելը․ քննիչ հանձնաժողով չէի ձևավորի, եթե ես լինեի պետական իշխանություն․ Անահիտ Մանասյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹԹ
27.10.2026 | 20:49
Դեմոկրատները պահանջում են հետաքննել Թրամփի կապերն Էփշտեյնի հետ․ նոր զեկույցում ԱՄՆ նախագահի հասցեին սեռական բռնության նոր մեղադրանք կա
27.10.2026 | 20:41
Զելենսկին մանրամասներ է հայտնել Նորվեգիայի և Ֆինլանդիայի առաջնորդների՝ Պուտինի հետ ունեցած զրույցի վերաբերյալ
Բոլորը

«Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին» օրենքում նոր փոփոխություններ և լրացումներ կկատարվեն։ Նախագծի հեղինակը արդարադատության նախարարությունն է։ Առաջարկվող կարևորագույն փոփոխություններից մեկը վաղեմության ժամկետների ներդրումն է։

Սահմանվել է, որ պաշտոնատար անձի գույքի առնչությամբ կոռուպցիայի դեմ պայքարի հիմքերով ուսումնասիրություն կարող է սկսվել նրա վերջին պաշտոնը դադարեցնելուց հետո 10 տարվա ընթացքում։ Հստակեցվում է, թե որ դեպքում որ գույքը ենթակա կլինի բռնագանձման.

-Կոռուպցիայի դեմ պայքարի շրջանակներում բռնագանձման ենթակա կդառնա բացառապես պաշտոնատար անձի կողմից պաշտոնը ստանձնելուց հետո ձեռք բերված ապօրինի գույքը,

-Հանցավորության դեմ պայքարի շրջանակներում գույքը կբռնագանձվի, եթե առավել հավանական լինի, որ այն ձեռք է բերվել անձի հանցավոր վարքագծի արդյունքում,

-Փոխկապակցված անձանց դեպքում գույքը կբռնագանձվի, եթե հավանական լինի, որ դրա ձեռքբերումը պայմանավորված է եղել պաշտոնատար անձի պաշտոնավարման հանգամանքով։

Եթե գույքը ձեռք է բերվել շուկայականից էականորեն ցածր գնով, իրավասու մարմինն իրավունք կունենա օրինական եկամուտները համադրել գույքի շուկայական արժեքի հետ (կամ բաժնեմասերի դեպքում՝ զուտ ակտիվների արժեքի հետ)։ Անձին հնարավորություն կտրվի ապացույցներով հերքել շուկայական արժեքով ձեռքբերման կանխավարկածը։

Եթե ֆիզիկական կամ իրավաբանական անձինք կամավոր չեն տրամադրի պահանջվող տեղեկատվությունը, իրավասու մարմինը կկարողանա դատարանի միջոցով ապացույց պահանջել։ Դատարանը նման դիմումները կքննի 7 օրում։

Ուսումնասիրության փուլում հաշտության համաձայնություն կնքելու դեպքում պետությանը փոխանցվող գույքի նվազագույն շեմը 75%-ից իջեցվելու է 60%-ի, դատարանում գործի հարուցումից հետո կնքվող հաշտության դեպքում նվազագույն շեմը մնալու է 75%-ը։

Նոր փոփոխություններով սահմանվել է ուսումնասիրությունները միացնելու և առանձնացնելու հնարավորություն։ Հայցի նախնական ապահովման դիմումները 3 օրվա փոխարեն կքննվեն 7 օրում։ Դատարանի որոշումը՝ ապահովման միջոցները վերացնելու մասին, ուժի մեջ կմտնեն կայացումից 7 օր հետո, ինչը հնարավորություն կտա բողոքարկել այն նախքան գույքի փաստացի ազատումը արգելանքից։

Բռնագանձման գործերով վճիռների հրապարակման ժամկետը կսահմանվի 30 օր (նախկին 15-ի փոխարեն)։

Ավելացվելու են ապահովման միջոցները վերացնելու նոր հիմքեր՝ պետության կամ համայնքի հանդեպ պարտավորությունները (օրինակ՝ հարկերը) կատարելու կամ գույքի պահպանման ողջամիտ ծախսերը հոգալու համար։ Հստակեցվելու է, որ նույն գույքի վերաբերյալ կրկին ուսումնասիրություն կարող է սկսվել միայն նոր հանգամանքների ի հայտ գալու դեպքում։

Եվգենյա Համբարձումյան