Ռուսական կողմը Հնդկաստանից որևէ հայտարարություն չի լսել Ռուսաստանից նավթի գնումները դադարեցնելու ծրագրերի մասին։ Այս մասին հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, գրում է Ինտեֆաքսը։ «Մենք դեռևս Դելիից որևէ հայտարարություն չենք լսել այս հարցի վերաբերյալ»,- ասել է նա ճեպազրույցի ժամանակ։ Մեկնաբանելով ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի կողմից Հնդկաստանի հետ մաքսատուրքերի նվազեցման մասին գործարք կնքելու հայտարարությունը՝ …

