Սա մեր պատերազմը չէ, մենք չենք սկսել այն. Գերմանիայի պաշտպանության նախարարը` Թրամփին

Լուրեր

27.10.2026 | 00:08
Վարդան Մինասյանն աշխատանքի է անցել Լիբանանում
26.10.2026 | 23:30
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
26.10.2026 | 23:19
Նիդերլանդների ԱԳ նախարարը ժամանել է Հայաստան
26.10.2026 | 23:07
Ստորագրվել է հայ-գերմանական բնապահպանական համագործակցության վերաբերյալ հռչակագիր
26.10.2026 | 22:57
Իրանը, Պակիստանը, Թուրքիան և Սաուդյան Արաբիան քառակողմ հանդիպում են անցկացրել․ քննարկվել է տարածաշրջանային անվտանգությունը
26.10.2026 | 22:42
«Ականատեսը» ՏԻՄ ընտրությունների օրը 408 ընտրատեղամասում արձանագրել է 217 խնդիր և հնարավոր ընտրախախտում
26.10.2026 | 22:31
Տեղի է ունեցել Հայաստան-ԵՄ աշխատանքային խմբի 5-րդ հանդիպման և Քաղաքականության բարձր մակարդակի երկխոսության նիստը
26.10.2026 | 22:13
ՄԱԿ-ի հանձնաժողովը Ռուսաստանին մեղադրել է մարդկության դեմ հանցագործությունների և մարդկանց առևտրի մեջ
26.10.2026 | 21:58
Ովքեր են իշխանության գալիս մարզերում․ ՏԻՄ ընտրությունների նախնական արդյունքները 21 համայնքում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
26.10.2026 | 21:43
ԿԲ-ն բարձրացնում է բանկերի կապիտալի հակացիկլիկ բուֆերը
26.10.2026 | 21:27
Ստեփանավանում «Գործարար»-ի թեկնածուն ՔՊ կուսակցության անդամ է․ Վահագն Ալեքսանյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
26.10.2026 | 21:12
Մակրոնը զգուշացնում է՝ Ֆրանսիայում շաբաթ օրը կայանալիք ցույցերը կարող են «վտանգավոր» դառնալ
26.10.2026 | 21:00
Սա ընդդիմության մահախոսականը չէ․ ՏԻՄ ընտրություններին չմասնակցեցինք՝ նոր հարվածներ չստանալու համար․ Արման Աբովյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
26.10.2026 | 20:43
Կրեմլը հուսով է շարունակել Բելգրադի հետ համագործակցությունը՝ Սերբիայում իշխանության փոփոխությունից հետո
26.10.2026 | 20:28
Եթե մեր թեկնածուն ազատության մեջ լիներ և բռնաճնշումներ չլինեին, արդյունքն այլ կլիներ․ Աբրահամյանը՝ Ստեփանավանի ընտրությունների ելքի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Գերմանիայի պաշտպանության նախարար Բորիս Պիստորիուսը մերժել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի՝ Իրանի դեմ պատերազմում ռազմական աջակցության պահանջները։

«Ի՞նչ է Դոնալդ Թրամփը ակնկալում Հորմուզի նեղուցում գտնվող մի քանի եվրոպական ֆրեգատներից, որոնք ԱՄՆ հզոր նավատորմը չի կարող միայնակ կառավարել։ Սա այն հարցն է, որը ես ինձ տալիս եմ։ Գերմանիայի կողմից ռազմական մասնակցություն չի լինի, բայց Բեռլինը պատրաստ է աջակցել դիվանագիտական ​​ջանքերին՝ Հորմուզի նեղուցով անվտանգ անցում ապահովելու համար»,- ասել է Պիստորիուսը Բեռլինում։

«Սա մեր պատերազմը չէ։ Մենք չենք սկսել այն։ Մենք ցանկանում ենք դիվանագիտական ​​լուծումներ և արագ ավարտ, բայց տարածաշրջան ավելի շատ ռազմանավեր ուղարկելը, հավանաբար, չի նպաստի դրան»,- հավելել է նա։

Ըսը պաշտոնյայի՝ Գերմանիայի հիմնական պատասխանատվությունն «արևելյան թևի և Ատլանտյան օվկիանոսի համար է» և «մենք հավատարիմ են մնում դրան, բայց չենք կարող լինել աշխարհի որևէ վայրում»։

Թրամփի նախազգուշացման մասին հարցին, որ ՆԱՏՕ-ն կբախվի «շատ վատ» ապագայի, եթե անդամները չօգնեն Վաշինգտոնին, Պիստորիուսը պատասխանել է, որ չի կանխատեսում, թե ՆԱՏՕ-ն կփլուզվի այս տարաձայնությունների պատճառով։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի