UFC-ի միջին քաշային կարգում հանդես եկող ամերիկահայ մարտիկ Էդմեն Շահբազյանը (16-5) կմենամարտի ամերիկացի Բրենդան Ալենի (26-7) հետ, հաղորդում է MMA Junkie-ն: Մենամարտը կկայանա հունիսի 6-ին ԱՄՆ-ում անցկացվելիք UFC Fight Night 278 մրցաշարում։ Էդմեն Շահբազյանը նախորդ մենամարտն անցկացրել է 2025թ․ հոկտեմբերի 4-ին՝ առաջին ռաունդում նոկաուտով հաղթելով բրազիլացի Անդրե Մունիզին։ Խառը մենամարտերում 28-ամյա Շահբազյանն անցկացրել է 21 …

