Քննարկում ենք աստիճանաբար դադարեցնել Իրանի դեմ մեր ռազմական գործողությունները. Թրամփ

Լուրեր

19.11.2026 | 23:55
ՀՖՖ նախագահի ընտրություններում Գևորգ Ղազարյանի թեկնածությունն առաջադրել է «Շիրակը»
19.11.2026 | 23:31
ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են
19.11.2026 | 23:21
Հանրապետության նախագահի նստավայրում տեղի է ունեցել դատավորի երդման արարողություն
19.11.2026 | 23:14
Ինչու է Ղարաբաղից տեղահանվածների նոր կենսաչափական փաստաթղթերում ծննդյան վայր նշվում «Ադրբեջան». ՄՔԾ-ի պարզաբանումը
19.11.2026 | 22:53
Կանադայում ՀՀ դեսպանությանը կից ռազմական կցորդի հաստիք կսահմանվի
19.11.2026 | 22:38
ԲԸՏՄ-ն Երևանում կասեցրել է առանց ՇՄԱԳ-ի դրական եզրակացության իրականացվող յուղերի վերամշակումը
19.11.2026 | 22:24
Anthropic-ը IPO-ի միջոցով ռեկորդային 81 միլիարդ դոլար է ներգրավել․ ընկերության արժեքը գնահատվել է շուրջ 1,5 տրիլիոն դոլար
19.11.2026 | 22:10
Երևանի և 8 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
19.11.2026 | 21:55
Մասկը կարեկցանք է հայտնել Ուկրաինայում կռվող ռուսաստանցի զինվորների նկատմամբ
19.11.2026 | 21:43
Քննարկվել են Հայաստանի և ՄԱԿ-ի Եվրոպական տնտեսական հանձնաժողովի միջև համագործակցության ընդլայնման հնարավորությունները
19.11.2026 | 21:29
Ռոբերտ Աբիսողոմոնյանը ՄԱԿ-ի նախարարական համաժողովում ներկայացրել է «Խաղաղության խաչմերուկ»-ի և «ԹՐԻՓՓ»-ի նշանակությունը Հարավային Կովկասի համար
19.11.2026 | 21:15
Այո՛, ես ամեն օր քաղաքական հայտ եմ ներկայացնում․ ես քաղաքական գործիչ եմ․ Արմեն Գրիգորյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
19.11.2026 | 21:09
ՌԴ-ի ու Վրաստանի հատուկ ներկայացուցիչները հանդիպել են Մինսկում
19.11.2026 | 20:58
Եվրահանձնաժողովը խոշոր կիբերհարձակման է ենթարկվել
19.11.2026 | 20:44
ԵՄ-ն ընդունում է Հայաստանի եվրոպական ձգտումները, որոնք հանդիսանում են երկրի ռազմավարական ժողովրդավարական ընտրությունը
Բոլորը

Մենք շատ մոտ ենք մեր նպատակներին հասնելուն, քանի որ մտածում ենք Մերձավոր Արևելքում Իրանի ահաբեկչական ռեժիմի դեմ մեր մեծ ռազմական ջանքերը աստիճանաբար դադարեցնելու մասին. truthsocial-ում գրել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը՝ նշելով նպատակները։

«1) Ամբողջությամբ թուլացնել Իրանի հրթիռային կարողությունները, արձակման կայանքները և դրանց հետ կապված ամեն ինչ,
2) ոչնչացնել Իրանի պաշտպանական արդյունաբերական բազան,
3) վերացնել նրանց ռազմածովային և ռազմաօդային ուժերը, ներառյալ հակաօդային պաշտպանության միջոցները,
4) երբեք թույլ չտալ, որ Իրանը նույնիսկ մոտենա միջուկային կարողությանը, և մշտապես գտնվել այնպիսի դիրքում, որ ԱՄՆ-ն կարողանա արագ և հզոր արձագանքել նման իրավիճակին, եթե այն առաջանա,
5) բարձր մակարդակով պաշտպանել մեր մերձավորարևելյան դաշնակիցներին, այդ թվում՝ Իսրայելին, Սաուդյան Արաբիային, Կատարին, Արաբական Միացյալ Էմիրություններին, Բահրեյնին, Քուվեյթին և այլոց։

Հորմուզի նեղուցը պետք է, անհրաժեշտության դեպքում, հսկվի և վերահսկվի այն օգտագործող մյուս երկրների կողմից․ Միացյալ Նահանգները այն չի օգտագործում։ Եթե դիմեն, մենք կօգնենք այդ երկրներին Հորմուզի հարցում, սակայն դա անհրաժեշտ չպետք է լինի, երբ Իրանի սպառնալիքը վերացվի։

Կարևոր է նշել, որ դա նրանց համար կլինի հեշտ ռազմական գործողություն»,- գրել է Թրամփը։