Գործակալ լինելը լավ բան է, եթե օգնում է իր երկրին, մի՛ սևացրեք ինստիտուտը․ ՀՀ ԱԱԾ նախկին տնօրեն․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

29.09.2026 | 23:23
«Դեֆանս Հաուզինգ»-ը պարզաբանել է թաղամասում երեք մարդու մահվան դեպքի հանգամանքները
29.09.2026 | 23:03
Ադրբեջանում ձերբակալել են ՌԴ-ում բնակվող ևս մեկ թալիշ ակտիվիստի
29.09.2026 | 22:50
Վահրամ Սահակյանի նկատմամբ կիրառվել է վարչական հսկողություն
29.09.2026 | 22:48
Եմենի խորհրդարանը հավանություն է տվել համընդհանուր զորահավաքին՝ հութիների դեմ պայքարելու համար
29.09.2026 | 22:33
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
29.09.2026 | 22:18
Արտերկրում ադրբեջանցի քաղաքական գործիչներն ու լրագրողները Ֆրանսիայում ընդդիմության առաջին համագումարն են անցկացրել
29.09.2026 | 22:04
Պատմական գներ՝ բենզինի շուկայում․ ինչո՞ւ է թանկանում վառելիքը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.09.2026 | 21:48
Սևանա լճի մակարդակը մեկ շաբաթում նվազել է 1 սմ-ով
29.09.2026 | 21:32
ՀՀ ՊՆ-ում Արման Սարգսյանն ընդունել է ՄԱԿ-ի կանանց հարցերով կազմակերպության ներկայացուցիչներին
29.09.2026 | 21:19
Հանրային հեռարձակողի խորհուրդը կուսումնասիրի սեպտեմբերի 27-ին Թաթա Սիմոնյանի համերգի հեռարձակման հանգամանքները. հայտարարություն
29.09.2026 | 21:05
Աբովյանի ՏԻՄ ընտրություններում ՔՊ-ի ցուցակը կգլխավորի Հովհաննես Աբրահամյանը
29.09.2026 | 20:47
Ադրբեջանն ու Բելառուսը ժամանակակից ռազմական նշանակության արտադրանքի մատակարարումների հարցեր են քննարկել
29.09.2026 | 20:35
Նեթանյահուի գաղտնի այցը ԱՄԷ․ ինչ է հայտնի
29.09.2026 | 20:24
ՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Գեղարքունիքի և Կոտայքի մարզերում
29.09.2026 | 20:11
Ֆրանսիայում պետական ծառայողների գործադուլ ու աշակերտների բողոքի ակցիաներ են
Բոլորը

Ռուսաստանի և Նոր Նախիջևանի հայոց թեմի առաջնորդ Եզրաս արքեպիսկոպոս Ներսիսյանի՝ ԿԳԲ-ի գործակալ լինելու մասին ավելի վաղ ԱԱԾ-ի կողմից հրապարակված տեղեկությանը երեկ լրագրողների հետ ճեպազրույցում անդրադարձավ ԱԱԾ տնօրեն Անդրանիկ Սիմոնյանը։ Սիմոնյանը դարձյալ պնդեց՝ Գարեգին Բ կաթողիկոսի եղբայրը ԽՍՀՄ հատուկ ծառայության գործակալ է եղել։ Որքանով են նման տեղեկությունները հավաստի, դրանք արդյոք պետք է իրավական գնահատականի արժանանան, արդյոք ՀՀ ԱԱԾ զերծ է այլ երկրների հատուկ ծառայությունների ազդեցություններից․ այս և մի շարք այլ թեմաների շուրջ Factor TV-ն զրուցել է  ՀՀ ԱԱԾ տնօրենի նախկին պաշտոնակատար Միքայել Համբարձումյանի հետ։


–  Այդ թեմայով ընդհանրապես չպետք է խոսվի, դա համարվում է պետական գաղտնիք։ Այդ տեղեկություններին անդրադառնալը վտանգում է ողջ անվտանգային համակարգը։ Ինձ համար անհասկանալի է, թե ինչու ԱԱԾ-ն գնաց նման քայլի և գաղտնազերծեց նման տեղեկություն: 


-Այսինքն, Եզրաս արքեպիսկոպոս Ներսիսյանի՝ ԿԳԲ-ի գործակալ լինելը փա՞ստ է, և խնդրահարո՞ւյց է միայն դրա հանրայնացումը։


-Դատելով ԱԱԾ տնօրենի հայտարարությունից՝ իրենց կողմից հաստատված փաստ է։


-Դուք Ձեր պաշտոնավարման ընթացքում նման փաստաթղթերի հետ չե՞ք ծանոթացել։


-Ես չեմ ուզում մեկնաբանել այն տվյալները, որոնք, իմ գնահատմամբ, հանդիսանում են պետական գաղտնիք։ Դա հաստատելը կամ հերքելը սխալ է։


-Ինչո՞ւ, սովետական ԿԳԲ-ն այլևս գոյություն չունի։


-Կապ չունի, Խորհրդային միությունը եղել է մեր հայրենիքը, ՀՀ-ն եղել է Սովետական միության մի մասնիկը, և ՀՀ քաղաքացիները ԽՍՀՄ Պետական անվտանգության կոմիտեն համարել են իրենց հայրենիքի հատուկ ծառայությունը։ Ես արատավոր բան չեմ տեսնում, որ մարդիկ գնացել են ՊԱԿ-ի հետ համագործակցության։


-Պարոն Համբարձումյան, ՀՀ ԱԱԾ-ն նշում է, որ Գարեգին Բ-ի եղբայրը հիմա ևս օտար պետության հատուկ ծառայության հետ է համագործակցում։ Սա ևս վերոնշյալ տրամաբանության մեջ եք դիտարկո՞ւմ։


-Ես չեմ հասկանում տրված ձևակերպման իմաստը, ի՞նչ է նշանակում՝ շարունակում է համագործակցել օտարերկրյա հատուկ ծառայության հետ։ Պետական դավաճանություն է անո՞ւմ, եթե պետական դավաճանություն է անում՝ հանցագործություն է։ Ընդհանրապես պետական դավաճանության հանցակազմերով գործերը լռություն են սիրում։ Դա նշանակում է, որ անձին ոչ միայն չպետք է այդպես մեղսագրես, պետք է լռության շրջանակներում մեղքն ապացուցես։


-Դուք պաշտոնավարման ընթացքում ծանոթացե՞լ եք թղթերի, որտեղ գործակալների անուններ են գրված եղել։


-Եթե դու զբաղեցնում ես այն պաշտոնը, որը թույլ է տալիս դոստուպ ունենալ, իհարկե կարդացել եմ։


-Դուք այդ փաստաթղթերում տեսե՞լ եք Ամենայն Հայոց կաթողիկոսի անունը, որ համագործակցում է օտար պետության հատուկ ծառայության հետ։


-Ձեր հարցը պետք է մնա անպատասխան։


-Ինչո՞ւ։


-Որովհետև չի կարելի։


-Ես ճիշտ եմ հասկանո՞ւմ, որ այդ խնդիրները կան՝ հոգևոր վերնախավը օտարերկրյա հատուկ ծառայության հետ է համագործակցում, բայց դրանց մասին պետք է լռել, հարցեր չտալ։


-Եթե կա նման արարք, ապա դա քրեորեն պատժելի է։


-Դուք այն եզակի անձանցից եք, որ եթե-ով չպետք է խոսեք։


-Եթե ես իմանայի, որ մեր հայրենակիցներից՝ կապ չունի, հոգևորական թե գիտնական, համագործակցում է այլ պետության հատուկ ծառայության հետ, կնախաձեռնեի օրենքով իմ իրավասությունների տակ գտնվող բոլոր հնարավորությունները։


-Հիմա խնդրում եմ ուղիղ ասել՝ կաթողիկոսի անունը կա՞ր ձեր տեսած փաստաթղթերում։


-Եթե կան տվյալներ, որ կաթողիկոսի եղբայրը համագործակցում է ՌԴ կամ այլ պետության ծառայության հետ, դա պետք է չհայտարարել, այլ քրեական վարույթ նախաձեռնել։


-Ի՞նչ եք կարծում՝ կա՞ քրեական վարույթ նախաձեռնելու հիմք։


-Չեմ կարող ասել։ Այս հայտարարությունների պայմաններում չի կարող չլինել։


-Իսկ այն ցուցակները, որ տեսել եք գործակալների վերաբերյալ, դրանց մեջ կայի՞ն անձանց անուններ, որոնք այժմ ակտիվ են քաղաքական դաշտում։


-Մի՛ վատաբանեք գործակալ լինելու ինստիտուտը, մի՛ փորձեք սևացնել գործակալ լինելը։ Անձը, եթե օգնում է սեփական երկրի անվտանգությանը, իհարկե, լավ բան է։ Եթե համագործակցում է սեփական երկրի, այլ ոչ թե այլ երկրի հատուկ ծառայության հետ։ 


-Դուք ԱԱԾ տնօրենի պաշտոնը զբաղեցնելիս տեղեկություններ ստացե՞լ եք, որ անձիք այլ պետության հատուկ ծառայության հետ են համագործակցում։


-Այո՛, Ադրբեջանի։


-Իսկ Ռուսաստանի՞։


-Նման դեպք չեմ մտաբերի։


-Գործող ԱԱԾ տնօրենի խոսույթն ինչպե՞ս եք մեկնաբանում, կաթողիկոսին դիմում է Կտրիճ Ներսիսյանով։


-Վարչապետն է այդպես դիմում, և վարչապետի ենթակայությամբ աշխատող մարմնի ղեկավարը նույն կերպ է արտահայտվելու, ինչը ես համարում եմ սխալ։


Մանրամասները՝ տեսանյութում։


Նարեկ Կիրակոսյան