26 երկիր, ավելի քան 100 նախագիծ, 30,000 բնակարան. «TOON EXPO» 2026-ի մասշտաբներն ընդլայնվում են․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

14.09.2026 | 15:03
Իրանը կանչել է Ավստրիայի դեսպանին՝ Վիեննայում կայանալիք միջուկային համաժողովին իր պաշտոնյայի մասնակցությունը խոչընդոտելու համար
14.09.2026 | 14:56
Սուրենյանցի «Լքյալը» ստեղծումից 130 տարի անց առաջին անգամ կցուցադրվի Հայաստանում
14.09.2026 | 14:48
Անկարան հայտնել է, որ Թուրքիայից Հայաստան արտահանումը հունվար-օգոստոսին կազմել է 1 մլն 336 հազար դոլար
14.09.2026 | 14:41
Ալեն Սիմոնյանը ԵՄ ներկայացուցիչների հետ քննարկել է Հայաստանում ԵՄ առաքելությանը վերաբերող հարցեր
14.09.2026 | 14:33
Նկատեք առաջընթացը` ՀՀ-ի և Ադրբեջանի հարաբերություններում առկա. Սոնա Ղազարյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.09.2026 | 14:24
Վանաձորի Հրանտ Մաթևոսյանի անվան այգու 13-րդ հողատարածքը վերադարձվել է համայնքին
14.09.2026 | 14:15
Պատմական ռեկորդ․ Հովհաննես Գաբրիելյանը լողալով հատել է Սևանա լիճն իր ողջ երկայնքով․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.09.2026 | 14:06
Ուկրաինայի գլխավոր դատախազը հակակոռուպցիոն բյուրոյի տնօրենի նկատմամբ կասկածի ծանուցում է ստորագրել ու հեռացել երկրից․ Զելենսկին նրան պաշտոնանկ անելու կոչ է արել
14.09.2026 | 13:59
Ավանեսյանը Ծավ բնակավայրի բնակիչներին հորդորում է ծորակի ջուր չօգտագործել
14.09.2026 | 13:52
Էդ ե՞րբ ա 102-րդ ռազմաբազան մեզ տեր կանգնել, որ դուրս գալուց էլ անտեր ենք մնալու. Արմեն Խաչատրյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.09.2026 | 13:45
Էդգար Ղազարյանի ճեպազրույցը. ՈՒՂԻՂ
14.09.2026 | 13:38
Հայաստանում այսօր բռնաբարվում է գույքային իրավունքը․ Լիլիթ Գալստյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.09.2026 | 13:31
Երևանում և մի շարք մարզերում սեպտեմբերի 14-18-ը բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ է սպասվում
14.09.2026 | 13:23
Ռոբերտ Քոչարյանը գտնվում է մենախցում, որևէ կալանավորի տեսնելու հնարավորություն չունի․ Սողոյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.09.2026 | 13:16
Շվեդիայի ընտրություններում առաջատարը սոցիալ-դեմոկրատներն են
Բոլորը

Վճարովի բովանդակություն

Արդեն վեցերորդ անգամ կանցկացվի «TOON EXPO»-ն՝ անշարժ գույքի և կառուցապատման ոլորտի միջազգային խոշորագույն և մասշտաբային ցուցահանդեսը, որը տարիների ընթացքում դարձել է ոչ միայն ոլորտային միջոցառում, այլև շուկայի ակտիվացման կարևոր գործիք։ Այս տարի այն կանցկացվի գարնանը՝ մարտի 27-29-ը, Մերիդիան Էքսպո կենտրոնում։

Ցուցահանդեսի կազմակերպիչ Big Projects ընկերության համահիմնադիր Դիանա Հարոյանը նշում է, որ այս տարի մասնակիցների շրջանակն ավելի է ընդլայնվել՝ ներառելով ինչպես տեղական, այնպես էլ միջազգային գործընկերների։

Big Projects ընկերության համահիմնադիր, տնօրեն Համլետ Խնկոյանը ներկայացնում է շուկայի աճի վերաբերյալ վիճակագրություն՝ նշելով, որ տարվա առաջին ամիսներին արձանագրվել է զգալի ակտիվություն։

«Այս տարի հունվար-փետրվար ամիսներին ունենք մոտ 100 տոկոս աճ նախորդ տարվա հունվար-փետրվարի համեմատ։ Այսինքն, եթե տվյալ ամսին ունենում ենք 500 գործարք, «TOON EXPO»-ի շրջանակում լինելու է 500-ից 1000 գործարք»,- ասում է Խնկոյանը։

Էքսպոյին մասնակցելու համար արդեն գրանցվել են այցելուներ 26 երկրից։ Ցուցահանդեսի գլխավոր հովանավոր ML Mining ընկերության փոխտնօրեն Վարդան Մարությանի գնահատմամբ՝ «TOON EXPO»-ն արդեն կայացած իրողություն է շուկայում։

«Ոչ միայն հատուկ առաջարկների համար, այլ նաև որպես միջոցառում, որը կոնսոլիդացնում է բոլոր կառուցապատողներին, նախագծերը և ընտրություն կատարելու համար մի հրաշալի հնարավորություն է»,- ընդգծում է Մարությանը։

Պաշտոնական գործընկեր, Կառուցապատողների հայկական ասոցիացիայի նախագահ Գուրգեն Գրիգորյանը շեշտում է շուկայի վստահության կարևորությունը։

Նրա խոսքով՝ լուծում է ստացել նաև կառուցման փուլում գտնվող շենքերի գույքահարկի խնդիրը, որը երկար ժամանակ բեռ էր ոլորտի համար։

Այս տարվա «TOON EXPO»-ի հիմնական ուղղություններից մեկը ներդրումներն են։ Դիանա Հարոյանը նշում է, որ ցուցահանդեսը թիրախավորում է ոչ միայն բնակարան փնտրողներին, այլև ներդրողներին։

Հիմնական գործընկեր RED Invest Group ընկերության հիմնադիր տնօրեն Արսեն Ավետիսյանն ասում է՝ «TOON EXPO»-ն էական ազդեցություն ունի գործարքների աճի վրա։

«Մենք ունենք երեք նոր նախագիծ, որոնց հանրայնացման փուլը որոշել ենք, որ պիտի լինի «TOON EXPO»-ն»,- նշում է Ավետիսյանը։

Այս տարվա նորություններից է նաև բնակարանի փոխանակման՝ trade-in մեխանիզմը, որը հնարավորություն է տալիս գնորդներին հետագայում փոխել ձեռք բերած գույքը։

«Մարդը կարող է իր հնարավորությունների սահմանում բնակարան գնել և հետագայում գալ ու փոխանակել իր գույքը՝ անգամ մեկ այլ նախագծում»,- ասում է ընկերության փոխտնօրեն Մարությանը։

Դիանա Հարոյանը կարևորում է նաև բանկերի ներգրավվածությունը՝ նշելով, որ տեղում հիփոթեքի հաստատումը եզակի երևույթ է։ Ցուցահանդեսի կազմակերպիչների խոսքով՝ այս տարի ցուցահանդեսը դարձել է ավելի միջազգային և հարմարավետ։ Միջոցառմանը միացել է նաև Երևանի քաղաքապետարանը։

Ցուցահանդեսին մասնակցելու է նաև Պետական գույքի կառավարման կոմիտեն՝ ներկայացնելով ներդրումային նախագծեր։ Միաժամանակ, կներկայացվեն ավելի քան 100 քաղաքաշինական նախագիծ և շուրջ 30 հազար բնակարան ինչպես Հայաստանից, այնպես էլ արտերկրից՝ Իսպանիա, Հունաստան, Կիպրոս, Չեխիա, Պորտուգալիա, Արաբական Միացյալ Էմիրություններ, Թայլանդ, Եգիպտոս։

Կազմակերպիչները հորդորում են օգտվել անվճար փոխադրամիջոցներից՝ խցանումներից խուսափելու համար։

Այս տարվա «TOON EXPO»-ն կլուսաբանվի նաև միջազգային մեդիայի կողմից, ինչը կազմակերպիչները համարում են կարևոր ձեռքբերում։

Էքսպոյի մուտքն ազատ է, այն բաց կլինի երեք օր՝ ժամը 11:00-ից մինչև 21:00-ն։ Կազմակերպիչները վստահեցնում են՝ ստեղծված են բոլոր պայմանները, որպեսզի այցելությունը լինի հարմարավետ։

Մանրամասները՝ տեսանյութում։

Արփի Հակոբյան