ՊԾ Երևան քաղաքի գնդի 2-րդ գումարտակի 1-ին վաշտի ծառայողները փետրվարի 3-ին Բագրատունյաց պողոտայում ստուգման նպատակով կանգնեցրել են «ԲՄՎ» մակնիշի մեքենան: Այս մասին տեղեկացնում է ՆԳՆ ոստիկանությունը։ «Ստուգմամբ պարզվել է, որ 37-ամյա ուղևորը հունվարի 30-ից Քրեական ոստիկանության Երևան քաղաքի վարչության կողմից հետախուզվում էր խարդախության, փողերի լվացման, փաստաթղթերի կեղծիքի և անձնական կամ ընտանեկան կյանքի գաղտնիությունը խախտելու մեղադրանքներով: …

