Խորթ մոր կողմից բռնության ենթարկված 1-ամյա երեխայի վիճակը ծանր է

Լուրեր

05.10.2026 | 13:42
Հայաստանն ու ՅՈՒՆԻՍԵՖ-ը սկսել են երեխաների աջակցության նոր հնգամյա ծրագիրը
05.10.2026 | 13:36
Հանձնաժողովում հյուր եք, ձեզ հյուրի նման պահեք․ Եղոյանը՝ Էդգար Ղազարյանին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.10.2026 | 13:32
Անդրանիկ Քոչարյանի ճեպազրույցը․ ՈՒՂԻՂ
05.10.2026 | 13:30
Ցեմենտի դեֆիցիտի առեղծվածը․ արտադրությունն ու ներմուծումն աճել են, իսկ շուկայում պակաս կա 
05.10.2026 | 13:22
«Սկզբունք» շարժումը պահանջում է Փաշինյանի հեռացումը, իսկ 3 նախագահներին առաջարկում է անձեռնմխելիություն՝ քաղաքականությունից հեռանալու պայմանով
05.10.2026 | 13:16
Արամայիս Գրիգորյանը նշանակվել է ԲՏԱԱԲ նախարարի տեղակալ
05.10.2026 | 13:08
Պեկին. Ալինա Չարաևան շարժվում է առաջ
05.10.2026 | 12:57
FlyDubai-ի չվերթի երկրորդ օդաչուն պատմել է, որ ծրագրել էր ինքնաթիռով բախվել Թել Ավիվի Բեն Գուրիոնի օդանավակայանին
05.10.2026 | 12:54
Կրակել են պարեկային ծառայողների վրա // Սերժ Սարգսյանին առնչվող ևս մեկ քրեական վարույթ է հարուցվել․ ԼՈՒՐԵՐ
05.10.2026 | 12:49
Պաշտոնանկություն ԱԱԾ-ում
05.10.2026 | 12:44
Թեհրանում ընթանում է Միրզոյան–Արաղչի հանդիպումը՝ ընդլայնված կազմով
05.10.2026 | 12:40
Իսպանիայի վարչապետը հայտարարել է նոյեմբերի 29-ին արտահերթ ընտրություններ անցկացնելու մասին՝ բնակարանային ճգնաժամի խորացման ֆոնին
05.10.2026 | 12:29
ԱՄՆ-ն իր բոլոր ռմբակոծիչները դուրս է բերել բրիտանական ավիաբազայից՝ անվտանգության նկատառումներից ելնելով
05.10.2026 | 12:20
Մեսիի հրաժեշտի հանդիպման տոմսերը սպառվել են 4 րոպեում
05.10.2026 | 12:12
Քրեական հեղինակություն համարվող անձը տնային կալանքից սպանություն է նախապատրաստել․ Ոստիկանությունը կանխել է․ կան ձերբակալվածներ․ ՆԳՆ
Բոլորը

Մարտի 16-ին «Արաբկիր» բժշկական կենտրոն տեղափոխված 1-ամյա երեխան մնում է վերակենդանացման բաժանմունքում, վիճակը ծանր է։ Factor.am-ի հարցին ի պատասխան՝ այս մասին ասաց ԲԿ-ի մամուլի խոսնակ Տիգրանուհի Հարությունյանը։

«Բժիշկները պայքարում են երեխայի կյանքի համար»,- ասաց խոսնակը։

Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը երեկ խորհրդարանում լրագրողներին հայտնել էր, որ փոքրիկը բժիշկների հսկողության տակ է, դրական տեղաշարժ կա։

Նշենք, որ 1 տարեկան երկու ամսական երեխան ԲԿ էր տեղափոխվել մարտի 16-ին՝ «կլինիկական մահ» ախտորոշմամբ։ Ժամեր անց ՆԳՆ-ն հայտնել էր, որ Արարատի մարզում մեկ տարեկան երեխայի սպանության փորձի համար ձերբակալվել է մեկ անձ։ Գլխավոր դատախազությունից հայտնել են, որ 1-ամյա երեխան այս տարվա հունվարի 22-ից մինչև մարտի 10-ը պարբերաբար ֆիզիկական ներգործության է ենթարկվել, իսկ մարտի 15-ին փորձել են դիտավորությամբ կյանքից զրկել փոքրիկին։ Հանրային քրեական հետապնդում էր հարուցվել երեխայի հոր երկրորդ կնոջ նկատմամբ։ Նա երեկ երեկոյան երկու ամսով կալանավորվել է։

Երեկ փոքրիկի մորական տատը Ազատություն TV-ին պատմել էր, որ զանգահարել են իր տղային, ասել՝ երեխան տաքություն ունի, բայց հետո որդին մորն ասել է․ «Ի՞նչ տաքություն, ի՞նչ բան, ընենց էր ջնջխել երեխուն, ընդեղ երեխա չկա։ Ոտերն էլ ջարդած, թևերն էլ ջարդած, ընդեղ երեխա չկա»։

Երեխայի տատի պնդմամբ՝ տանը, որտեղ բռնության են ենթարկել թոռին, ոչ մի արյունակից չի եղել։ Նրա խոսքով՝ պաշտոնական հաղորդագրություններում հայր անվանվողը երեխայի կենսաբանական հայրը չէ։

Արփի Հակոբյան