Օգոստոսի 31-ին ժամը 15։30-ի սահմաններում Վայոց ձորի մարզի Ուղեձոր սարատեղիում բռնկված հրդեհի դեպքով Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնում հարուցվել է վարչական վարույթ․ այս մասին հայտնում են ՀՀ բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնից: Նախնական տեղեկությունների համաձայն՝ Վայք համայնքի Սարավան բնակավայրում (ընդգրկված չէ Ամուլսարի տարածքում) հրդեհն առաջացել է բարձրավոլտ էլեկտրահաղորդման սյուների եռակցման աշխատանքների հետևանքով: Մոտ 45հա տարածքում …