Արեգ Վաթյան․ Այս տարվա գլխավոր նպատակը հստակ է

Լուրեր

27.10.2026 | 23:30
Հայաստանի, Ադրբեջանի և Վրաստանի դեսպանները քննարկել են Հարավային Կովկասի խաղաղության և կայունության ամրապնդման հարցերը
27.10.2026 | 23:17
Մթնոլորտում CO₂-ի կոնցենտրացիայի աճի տեմպը եռապատկվել է
27.10.2026 | 23:04
Շիկահողի արգելոցը վտանգված է ադրբեջանցիների կողմից. բնապահպան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
27.10.2026 | 22:55
Մակրոնն ու Էրդողանը հեռախոսազրույց են ունեցել
27.10.2026 | 22:44
Այսօր դադարեցին ԱԺ֊ում իմ լիազորությունները. Լիլիթ Ստեփանյան
27.10.2026 | 22:30
ԵՄ սահմանային գործակալությունը «կմտնի» սոցցանցեր․ Եվրահանձնաժողովն առաջարկում է ընդլայնել Frontex-ի մանդատը
27.10.2026 | 22:19
Պուտինն Ադրբեջանը «Ռուսաստանի լավ գործընկեր» է անվանել
27.10.2026 | 22:06
Իսպանիայի թագուհի Սոֆիան այցելել է Գեղարդի վանական համալիր. ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ
27.10.2026 | 21:57
«Անկախ դիտորդը» ներկայացրել է ՏԻՄ ընտրությունների նախնական գնահատականը
27.10.2026 | 21:44
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
27.10.2026 | 21:29
Մոջթաբա Խամենեին կարևորել է պատերազմը դադարեցնելու համար Իրանի պայմանների կատարումը
27.10.2026 | 21:15
Երևանի ու Եղվարդի մի շարք հասցեներում գազանջատումներ կլինեն
27.10.2026 | 21:00
Արգելված է եկեղեցու ինքնավարությանը միջամտելը․ քննիչ հանձնաժողով չէի ձևավորի, եթե ես լինեի պետական իշխանություն․ Անահիտ Մանասյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹԹ
27.10.2026 | 20:49
Դեմոկրատները պահանջում են հետաքննել Թրամփի կապերն Էփշտեյնի հետ․ նոր զեկույցում ԱՄՆ նախագահի հասցեին սեռական բռնության նոր մեղադրանք կա
27.10.2026 | 20:41
Զելենսկին մանրամասներ է հայտնել Նորվեգիայի և Ֆինլանդիայի առաջնորդների՝ Պուտինի հետ ունեցած զրույցի վերաբերյալ
Բոլորը

2026թ․ Եվրոպայի C դիվիզիոնի առաջնությունում բասկետբոլի Հայաստանի մինչև 18 տարեկանների հավաքականը կգլխավորի Արեգ Վաթյանը։

Մրցաշարը կանցկացվի հուլիսի 21-26-ին Ալբանիայի Շկոդրա քաղաքում։ Հայաստանի հավաքականն ընդգրկված է A ենթախմբում և կմրցի Կոսովոյի, Անդորրայի և Ջիբրալթարի հավաքականների հետ։

ՀԲՖ մամուլի ծառայության հետ զրույցում գլխավոր մարզիչը ներկայացրել է թիմի ձևավորման մոտեցումները և առաջիկա նպատակները։

«Այս տարվա Մ18 հավաքականի հիմքը ձևավորվել է դեռ Մ16 հավաքականում, և այսօր մենք աշխատում ենք արդեն ձևավորված կազմի հետ։ Սա հնարավորություն է տալիս ավելի կազմակերպված կառուցել խաղը և արագ մարտավարություններ մտածել։

Կազմի ընտրության ժամանակ կարևորում եմ ինչպես խաղային որակը, այնպես էլ փորձը։ Հատկապես կարևոր են այն խաղացողները, ովքեր արդեն մասնակցել են միջազգային մրցաշարերի։

Մեր նպատակն է ունենալ հավասարակշռված կազմ՝ երկու մրցունակ հնգյակներով, որպեսզի կարողանանք պահպանել խաղի տեմպն ամբողջ հանդիպման ընթացքում։

Միևնույն ժամանակ հետևում եմ նաև Հայաստանի Մ18 առաջնությանը՝ տեսնելու համար, թե ովքեր կարող են ուժեղացնել հավաքականը։

Այս տարվա գլխավոր նպատակը հստակ է՝ հաղթահարել C դիվիզիոնը և տեղափոխվել B դիվիզիոն։

Անցյալ տարին բավական բարդ էր․ Մ20 առաջնությունը անցկացվում էր Երևանում, և մի շարք խաղացողներ միաժամանակ ներգրավված էին երկու հավաքականներում։ Դա ազդեց Մ18 հավաքականի նախապատրաստման վրա, և մենք չհասցրինք լիարժեք պատրաստվել։

Այնուամենայնիվ, թիմը պատվով հանդես եկավ և նվաճեց բրոնզե մեդալներ, ինչը այդ տարիքային խմբում կարևոր արդյունք էր։ Բայց համոզված եմ՝ մենք կարող էինք ավելիին հասնել, եթե ունենայինք ավելի շատ ժամանակ:

Այս տարի ունենք բոլոր նախադրյալները՝ ավելի բարձր արդյունք գրանցելու համար»,- նշել է Արեգ Վաթյանը: