Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագրի վերջնական կնքման ճանապարհին խոչընդոտներ կան. ԱՄՆ հետախուզություն

Լուրեր

26.10.2026 | 17:55
Ալեն Սիմոնյանն ու ԵՀ ներկայացուցիչը քննարկել են Հայաստանի տնտեսական դիվերսիֆիկացման հարցերը
26.10.2026 | 17:50
Factor TV-ի հրապարակումից հետո ՔՊ-ի թեկնածուն կտուգանվի
26.10.2026 | 17:41
Գերմանիան պատրաստվում է գնել Ուկրաինայում մշակված «Բարս» հրթիռները․ FT
26.10.2026 | 17:33
Էլինա Դանիելյանը՝ Եվրոպայի կանանց ակումբային գավաթի փոխչեմպիոն. ԼՈՒՍԱՆԿԱՐ
26.10.2026 | 17:25
Եկամուտների տարեկան հայտարարագրերի ներկայացման վերջնաժամկետը նոյեմբերի 1-ն է․ ՊԵԿ
26.10.2026 | 17:13
Ջրվեժում 5000 քմ հողատարածքը վերադարձվել է պետությանը․ Գլխավոր դատախազություն
26.10.2026 | 17:07
Եղոյանն ուղիղ չպատասխանեց` հանձնաժողովի նպատակը Գարեգին Բ-ի հեռացու՞մն է. ՏԵՍԱՆՅՈւԹ
26.10.2026 | 17:00
Հայտնի է սամբոյի Հայաստանի հավաքականի կազմն աշխարհի առաջնությունում
26.10.2026 | 16:50
Հաջիևը հայտարարել է, թե Հայաստանն ու հայ հասարակությունը «պետք է ներողություն խնդրեն ադրբեջանցիներից»
26.10.2026 | 16:42
Ամեն ինչ արվում է հանուն Հայաստանյայց Առաքելական Եկեղեցու. Ալխաս Ղազարյան․ ՏԵՍԱՆՅՈւԹ
26.10.2026 | 16:29
Արմավիրի դատարանից կալանավոր է փախել․ ոստիկանությունն ուժեղացված ծառայություն է իրականացնում
26.10.2026 | 16:21
Ըմբշամարտի ԱԱ. Կարեն Ասլանյանը եզրափակիչում է, Գալստյանը և Թադևոսյանը կգոտեմարտեն բրոնզե մեդալի համար. ՏԵՍԱՆՅՈՒԹ
26.10.2026 | 16:16
Թրամփը Նորվեգիան «զուգարան-երկիր» է անվանել՝ իրեն Նոբելյան մրցանակ չշնորհելու համար
26.10.2026 | 16:07
Պեսկովը հայտարարել է, որ Ուկրաինայի հարցով բանակցությունների վերսկսումը չի նշանակում ռազմական գործողությունների սահմանափակում
26.10.2026 | 15:58
Բաքուն Իրանին մեղադրել է երկրի ներքին գործերին միջամտելու մեջ՝ դպրոցներում հիջաբի արգելքի ֆոնին
Բոլորը

2025 թվականի օգոստոսի 8-ին ԱՄՆ-ի հովանավորությամբ անցկացված Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության գագաթնաժողովը հնարավորություն է ստեղծել երկու երկրների համար՝ կնքել երկարատև խաղաղության համաձայնագիր և նպաստել տարածաշրջանային կայունության ամրապնդմանը։ Այս մասին ասվում է ԱՄՆ հետախուզական ծառայության՝ 2026 թվականի տարեկան սպառնալիքների գնահատման զեկույցում։

Նշվում է, որ Խաղաղության գագաթնաժողովի արդյունքները ներառում են խաղաղության պայմանագրի պայմանների վերաբերյալ նախնական համաձայնագիր և ԱՄՆ-ի կողմից կառավարվող «Թրամփի երթուղի միջազգային խաղաղության և բարգավաճման համար» (TRIPP) ծրագիր, որը կկապի Ադրբեջանը նրա Նախիջևան էքսկլավի հետ հարավային Հայաստանով՝ բացելով առևտրային հոսքերը երկու երկրների և տարածաշրջանի համար։

Ըստ զեկույցի՝ այս զարգացումները հայ-ադրբեջանական հարաբերությունների ուղղությամբ նշանակալի փոփոխություն են։ Նշվում է, թե «2020 և 2023 թվականներին Ադրբեջանը ռազմական ճանապարհով վերադարձրեց Լեռնային Ղարաբաղի տարածաշրջանի վերահսկողությունը»։

«Օգոստոսի 8-ից ի վեր երկու կողմերն էլ, կարծես, պատրաստակամ են պահպանել Խաղաղության գագաթնաժողովից ի վեր ստեղծված թափը։ Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանային հրադադարի խախտումները կտրուկ նվազել են և այժմ գրեթե բացակայում են։ 2025 թվականի հոկտեմբերին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարեց, որ վերացրել է Ադրբեջանի տարածքով դեպի Հայաստան բեռների տարանցման սահմանափակումները, քայլ, որին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը պատասխանեց մի քանի օրվա ընթացքում։ Այդ ժամանակից ի վեր Ադրբեջանը բենզին է մատակարարել և թույլատրել է ցորենի փոխադրում Հայաստան»,- ասվում է զեկույցում։

Նշվում է, սակայն, որ խաղաղության համաձայնագրի վերջնական կնքման ճանապարհին դեռևս խոչընդոտներ կան։ Օրինակ՝ նախագահ Ալիևը շարունակում է պնդել, որ Հայաստանը փոխի իր Սահմանադրությունը՝ հեռացնելով այն հղումը, որը բնութագրում է որպես Լեռնային Ղարաբաղը Հայաստանի մաս համարելու պնդում։ Սա քայլ է, որը կպահանջի Հայաստանում սահմանադրական հանրաքվեի անցկացում, որի ընդունումը երաշխավորված չէ, ասվում է ԱՄՆ հետախուզության զեկույցում։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի