Բացահայտվել է, «Romantic scam» մեթոդի կիրառմամբ, համակարգչային հափշտակություններ կատարող խումբ․ ՆԳՆ

Լուրեր

27.10.2026 | 00:08
Վարդան Մինասյանն աշխատանքի է անցել Լիբանանում
26.10.2026 | 23:30
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
26.10.2026 | 23:19
Նիդերլանդների ԱԳ նախարարը ժամանել է Հայաստան
26.10.2026 | 23:07
Ստորագրվել է հայ-գերմանական բնապահպանական համագործակցության վերաբերյալ հռչակագիր
26.10.2026 | 22:57
Իրանը, Պակիստանը, Թուրքիան և Սաուդյան Արաբիան քառակողմ հանդիպում են անցկացրել․ քննարկվել է տարածաշրջանային անվտանգությունը
26.10.2026 | 22:42
«Ականատեսը» ՏԻՄ ընտրությունների օրը 408 ընտրատեղամասում արձանագրել է 217 խնդիր և հնարավոր ընտրախախտում
26.10.2026 | 22:31
Տեղի է ունեցել Հայաստան-ԵՄ աշխատանքային խմբի 5-րդ հանդիպման և Քաղաքականության բարձր մակարդակի երկխոսության նիստը
26.10.2026 | 22:13
ՄԱԿ-ի հանձնաժողովը Ռուսաստանին մեղադրել է մարդկության դեմ հանցագործությունների և մարդկանց առևտրի մեջ
26.10.2026 | 21:58
Ովքեր են իշխանության գալիս մարզերում․ ՏԻՄ ընտրությունների նախնական արդյունքները 21 համայնքում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
26.10.2026 | 21:43
ԿԲ-ն բարձրացնում է բանկերի կապիտալի հակացիկլիկ բուֆերը
26.10.2026 | 21:27
Ստեփանավանում «Գործարար»-ի թեկնածուն ՔՊ կուսակցության անդամ է․ Վահագն Ալեքսանյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
26.10.2026 | 21:12
Մակրոնը զգուշացնում է՝ Ֆրանսիայում շաբաթ օրը կայանալիք ցույցերը կարող են «վտանգավոր» դառնալ
26.10.2026 | 21:00
Սա ընդդիմության մահախոսականը չէ․ ՏԻՄ ընտրություններին չմասնակցեցինք՝ նոր հարվածներ չստանալու համար․ Արման Աբովյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
26.10.2026 | 20:43
Կրեմլը հուսով է շարունակել Բելգրադի հետ համագործակցությունը՝ Սերբիայում իշխանության փոփոխությունից հետո
26.10.2026 | 20:28
Եթե մեր թեկնածուն ազատության մեջ լիներ և բռնաճնշումներ չլինեին, արդյունքն այլ կլիներ․ Աբրահամյանը՝ Ստեփանավանի ընտրությունների ելքի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Երևանում բացահայտվել է կիբեռհանցավոր խումբ, որը «Romantic Scam» մեթոդով, կեղծ օգտահաշիվների միջոցով խաբելով քաղաքացիներին, հափշտակել է նրանց գումարները։ ՆԳՆ-ից հայտնում են, որ կա առգրավված տեխնիկա և ընթանում է նախաքննություն։

«Քրեական ոստիկանության կիբեռհանցագործությունների դեմ պայքարի վարչության ծառայողները օպերատիվ տեղեկություններ էին ստացել, որ Հայաստանի Հանրապետության և օտարերկրյա մի խումբ քաղաքացիներ Երևանում վարձակալել են բնակելի շինության նկուղային հարկի գրասենյակային տարածքը, կահավորել այն համակարգչային հատուկ տեխնիկայով և իրականացնում են համակարգչային հափշտակություններ։

Օպերատիվ տեղեկությունների համակողմանի ուսումնասիրության հիման վրա Քննչական կոմիտե է ներկայացվել հանցագործության մասին հաղորդում. նախաձեռնվել է քրեական վարույթ։ Եվ ահա, մարտի 17-ին Քրեական ոստիկանության և Քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության վարչության ծառայողները նշված հասցեում իրականացրել են անակնկալ խուզարկություն։

Համակարգված գործողությունների արդյունքում իրավապահները հայտնաբերել են կիբեռհանցագործություններով զբաղվող խմբի անդամներին։ Դեպքի վայրից առգրավվել է հանցավոր մեխանիզմի կիրառման համար նախատեսված տեխնիկան՝ համակարգիչներ, բջջային հեռախոսներ, օտարերկրյա բջջային հեռախոսաքարտեր, հանցավոր գործունեությունը համակարգող ուղեցույցներ, ինչպես նաև քննության համար առանցքային նշանակություն ունեցող այլ ապացույցներ։

Իրավապահները պարզել են, որ խումբը գործել է նախապես պլանավորված փուլային հանցավոր սխեմայով՝ օգտագործելով թվային տիրույթում հայտնի «Romantic Scam» մեթոդը։

Հանցավոր այս մեխանիզմի հիմքում հոգեբանական ներազդման և թվային խաբեության համադրումն էր։ Այլ կեպ ասած՝ խմբի անդամները, թաքցնելով իրենց ինքնությունն ու գտնվելու վայրը, ծանոթությունների հավելվածներում, ինչպես նաև «Telegram» և «WhatsApp» հարթակներում ստեղծել էին կեղծ օգտահաշիվներ։ Ներկայանալով որպես բարետես արտաքինով երիտասարդ աղջիկներ՝ նրանք թիրախավորված անձանց հետ վարել են մշակված սցենարներով սիրային նամակագրություն։

Պոտենցիալ զոհերի հավաքագրումը հիմնականում իրականացրել էին «Telegram» հավելվածի տարբեր զրուցարաններում։ Շահելով քաղաքացիների վստահությունը՝ հանցավոր խմբի անդամները տարբեր պատրվակներով նրանց ուղղորդել էին կեղծ՝ ֆիշինգային կայքեր, որոնք քողարկված են եղել որպես առցանց գնումների հարթակներ։ Արդյունքում, չարաշահելով նրանց հուզական վիճակն ու վստահությունը, ենթադրյալ հանցագործները դրդել են կատարել վճարումներ՝ հափշտակելով ֆինանսական միջոցները։

Պարզվել է նաև, որ հափշտակված գումարները դրածո միջնորդների օգնությամբ կանխիկացվել են օտարերկրյա պետությունում և այնուհետև փոխակերպվել կրիպտոարժույթի:

Ներկայումս իրականացվում են վարույթային գործողություններ՝ հանցավոր գործունեություն իրականացնող խմբի բոլոր անդամներին հայտնաբերելու ուղղությամբ: Նախաքննությունը շարունակվում է»,- ասված է հաղորդագրությունում։