Ադիս Աբեբայում ՀՀ դեսպանության նոր շենքի տարածքում կայացել է համերգ-ընդունելություն՝ նվիրված ՀՀ անկախության 34-րդ տարեդարձին։ Եթովպիայում ՀՀ դեսպանությունից հայտնում են, որ բացօթյա համերգին և դրան հաջորդած պաշտոնական ընդունելությանը ներկա են եղել եթովպացի բարձրաստիճան պաշտոնյաներ, Ադիս Աբեբայում հավատարմագրված դեսպաններ, միջազգային կառույցների ղեկավար կազմի, Ադիս Աբեբայի դիվանագիտական կորպուսի այլ ներկայացուցիչներ, քաղաքապետարանի աշխատակիցներ, տեղացի և օտարերկրյա արվեստագետներ, եթովպահայեր …