ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունից հայտնում են, որ նախարար Ժաննա Անդրեասյանն ընդունել է «Գիտուժ» նախաձեռնության ներկայացուցիչներին: Նշվում է, որ «Գիտուժի» ներկայացուցիչները ներկայացրել են «Գիտության շաբաթ» միջոցառման արդյունքները, ինչպես նաև քննարկվել են 2026 թվականի համագործակցության հնարավոր ուղղությունները: «Ժաննա Անդրեասյանն ընդգծել է, որ գիտական միջոցառումների ընդլայնումն ու հանրահռչակումը ռազմավարական առաջնահերթություն են, և ինստիտուցիոնալ գործիքակազմեր ունենալու …

