Դոնալդ Թրամփը Իրանին 2 օր է տվել՝ Հորմուզի նեղուցը բացելու համար

Լուրեր

06.10.2026 | 00:38
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականը ոչ-ոքի խաղաց Չեռնոգորիայի հետ
05.10.2026 | 23:19
Փաշինյանը նոր նշանակումներ է արել
05.10.2026 | 23:05
ԱԺ նախագահը և Բելգիայի «Ռեֆորմիստական շարժում» կուսակցության նախագահը քննարկել են համագործակցության զարգացման հարցեր
05.10.2026 | 22:50
Հրդեհ Հրազդան քաղաքում․ հրշեջ-փրկարարներին հաջողվել է կանխել կրակի տարածումը
05.10.2026 | 22:33
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
05.10.2026 | 22:19
ՄԱԿ-ում Հայաստանը կարևորել է կայուն ֆինանսավորումն ու կազմակերպության հաշվետվողականության ամրապնդումը
05.10.2026 | 22:03
Վաղը Երևանի և 2 մարզի մի շարք հասցեներում գազանջատումներ կլինեն
05.10.2026 | 21:50
Ռուբիոն ու Բայրամովը հեռախոսազրույց են ունեցել
05.10.2026 | 21:37
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականի մեկնարկային կազմը Չեռնոգորիայի դեմ խաղում
05.10.2026 | 21:27
Պաշտոնապես ներկայացվել է COP17-ին նվիրված արծաթե հուշադրամը
05.10.2026 | 21:14
Վարչապետը հյուրընկալել է մի խումբ ուսուցիչների և շնորհավորել մասնագիտական օրվա առթիվ
05.10.2026 | 21:00
Ի՞նչ եք կարծում՝ Վազգեն Սարգսյա՞նն էր 450-ից 1-ը, թե՞ Տեր-Պետրոսյանը․ Եղոյանը՝ կաթողիկոսի ընտրությանը վարչապետի մասնակցության մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.10.2026 | 20:45
Մուսաևը՝ գերիների դիմաց․ չբացառվող սցենար, բայց դատավարությունից հետո․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.10.2026 | 20:26
Հայաստանի Մ-21 հավաքականն ընդհատեց պարտությունների շարքը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.10.2026 | 20:25
Միրզոյանն ու Փեզեշքիանը հանդիպում են ունեցել. քննարկվել է ԹՐԻՓՓ-ի իրականացման ընթացքը
Բոլորը

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հերթական ուլտիմատումն է ներկայացրել Իրանին՝ պահանջելով 48 ժամվա ընթացքում ապաշրջափակել Հորմուզի նեղուցը, հակառակ դեպքում սպառնալով ոչնչացնել երկրի էներգետիկ օբյեկտները։

«Եթե Իրանն այս պահից 48 ժամվա ընթացքում ամբողջությամբ և առանց սպառնալիքների չբացի նեղուցը, ԱՄՆ-ը կհարվածի և կվերացնի այդ երկրի տարբեր էլեկտրակայաններ՝ սկսելով ամենախոշորից»,- գրել է Թրամփը իր Truth Social սոցիալական ցանցում։

Իրանի բանակը անմիջապես արձագանքել է Սպիտակ տան ղեկավարի սպառնալիքին։

«Եթե Իրանի նավթային և էներգետիկ ենթակառուցվածքները ենթարկվեն թշնամու հարձակմանը, ապա տարածաշրջանում ԱՄՆ-ի և ռեժիմի բոլոր էներգետիկ, ՏՏ և աղազերծման օբյեկտները կդառնան թիրախ»,- ասվում է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի օպերատիվ հրամանատարության հայտարարության մեջ, որը հրապարակվել է իրանական Fars պետական լրատվական գործակալության կողմից մարտի 22-ի գիշերը։

Ուլտիմատումից մոտ մեկ ժամ առաջ Դոնալդ Թրամփը արձագանքել էր The New York Times-ի հեղինակ Դևիդ Սանգերի վերլուծությանը, ըստ որի՝ ԱՄՆ նախագահը դեռ չի հասել Իրանում իր ռազմական բազմաթիվ նպատակներին։

«Ոչ, ես հասել եմ, և մի քանի շաբաթ շուտ, քան նախատեսված էր։ Նրանց ղեկավարությունը ոչնչացված է, նավատորմն ու օդուժը ջախջախված են, նրանք ընդհանրապես պաշտպանություն չունեն և ուզում են գործարք կնքել։ Իսկ ես՝ ոչ»,- գրել է Սպիտակ տան ղեկավարը՝ հավելելով նաև, թե «ԱՄՆ-ը Իրանն ամբողջությամբ ջնջել է երկրի երեսից»։ Թրամփը NYT-ի վերլուծաբանին անվանել է «աննշան», իսկ թերթը՝ «ձախողված»։

ԱՄՆ-ի և Իսրայելի կողմից Իրանի դեմ պատերազմի սկսվելուց ի վեր Հորմուզի նեղուցը, որով անցնում է համաշխարհային նավթի և հեղուկացված բնական գազի փոխադրումների մոտ 20%-ը, փաստացի շրջափակված է իրանական բանակի կողմից։ Իրանը նաև հարվածներ է հասցնում Պարսից ծոցի տարածաշրջանի մի շարք երկրների նավթային օբյեկտներին և նավթատար տանկերներին, ինչը արդեն հանգեցրել է աշխարհում էներգակիրների գների կտրուկ աճի։ Այս ֆոնին Դոնալդ Թրամփը քննադատել է ՆԱՏՕ-ի դաշնակիցներին՝ նրանց անվանելով «վախկոտներ» և կոչ անելով ավելի ակտիվ մասնակցել նեղուցի անվտանգության ապահովմանը։

Եթե Հորմուզի նեղուցի շրջափակումը պահպանվի մինչև հունիսի վերջ, ապա համաշխարհային տնտեսական աճը երկրորդ եռամսյակում տարեկան կտրվածքով կնվազի 2,9 տոկոսային կետով, հաշվարկել է Դալասի Դաշնային պահուստային բանկը։ Եթե նեղուցը փակ մնա տարվա ընթացքում 9 ամիս, բարելի գինը տարվա վերջում կարող է հասնել 132 դոլարի, կանխատեսում են վերլուծաբանները։

ԱՄՆ-ը և Իսրայելը փետրվարի 28-ից ավիահարվածներ են հասցնում Իրանին, որոնց հետևանքով, սպանվել են Իրանի գերագույն առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեին ու մի շարք բարձրաստիճան պաշտոնյաներ և ուժայիններ։ Իրանն ի պատասխան հարվածում է Պարսից ծոցի տարածաշրջանի հարևան պետություններին՝ կիրառելով հրթիռներ և անօդաչու թռչող սարքեր։ Իսլամական Հանրապետության հայտարարությունների համաձայն՝ այդ հարվածների թիրախը տարածաշրջանում տեղակայված ամերիկյան ռազմական բազաներն են։ Իրանական հարվածների տակ են հայտնվել նաև Պարսից ծոցի մի շարք երկրների նավթապահեստարաններ և նավթատար տանկերներ։