«Հարգելի՛ պարոն փոխնախագահ, ողջունում եմ Ձեզ և Ձեր գլխավորած պատվիրակությանը Հայաստանի Հանրապետությունում»,- ՀՀ-ԱՄՆ պատվիրակությունների մասնակցությամբ ընդլայնված կազմով հանդիպմանը վարչապետ Նիկոլ Փաշինյանը դիմեց պաշտոնական այցով Երևան ժամանած ԱՄՆ փոխնախագահ Վենսին։ «Ձեր այցը հիրավի պատմական է, որովհետև Դուք Միացյալ Նահանգների առաջին փոխնախագահն եք և Միացյալ Նահանգների ամենաբարձրաստիճան պաշտոնյան, ով երբևէ այցելել է Հայաստանի Հանրապետություն։ Եվ սա, կարծում …

