Քուրդիստանի աշխատավորական կուսակցության (PKK) բանտարկված առաջնորդ Աբդուլլահ Օջալանը նոր ուղերձ է հղել իր աջակիցներին զենքը վայր դնելու իր կոչի տարեդարձի կապակցությամբ։ Ուղերձը Անկարայում կարդացել է Ժողովուրդների հավասարություն և ժողովրդավարություն (DEM) կուսակցության համանախագահ Փերվին Բուլդանը՝ «Խաղաղության և ժողովրդավարական հասարակության կոչի առաջին տարեդարձը» խորագրով հանդիպման ժամանակ։ Բուլդանն ասել է, որ հայտարարությունը Օջալանը փոխանցել է DEM կուսակցության պատվիրակության …

