Երբ կբացվի Հայաստան-Թուրքիա սահմանը՝ ըստ թուրքական աղբյուրի

Լուրեր

29.09.2026 | 23:23
«Դեֆանս Հաուզինգ»-ը պարզաբանել է թաղամասում երեք մարդու մահվան դեպքի հանգամանքները
29.09.2026 | 23:03
Ադրբեջանում ձերբակալել են ՌԴ-ում բնակվող ևս մեկ թալիշ ակտիվիստի
29.09.2026 | 22:50
Վահրամ Սահակյանի նկատմամբ կիրառվել է վարչական հսկողություն
29.09.2026 | 22:48
Եմենի խորհրդարանը հավանություն է տվել համընդհանուր զորահավաքին՝ հութիների դեմ պայքարելու համար
29.09.2026 | 22:33
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
29.09.2026 | 22:18
Արտերկրում ադրբեջանցի քաղաքական գործիչներն ու լրագրողները Ֆրանսիայում ընդդիմության առաջին համագումարն են անցկացրել
29.09.2026 | 22:04
Պատմական գներ՝ բենզինի շուկայում․ ինչո՞ւ է թանկանում վառելիքը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.09.2026 | 21:48
Սևանա լճի մակարդակը մեկ շաբաթում նվազել է 1 սմ-ով
29.09.2026 | 21:32
ՀՀ ՊՆ-ում Արման Սարգսյանն ընդունել է ՄԱԿ-ի կանանց հարցերով կազմակերպության ներկայացուցիչներին
29.09.2026 | 21:19
Հանրային հեռարձակողի խորհուրդը կուսումնասիրի սեպտեմբերի 27-ին Թաթա Սիմոնյանի համերգի հեռարձակման հանգամանքները. հայտարարություն
29.09.2026 | 21:05
Աբովյանի ՏԻՄ ընտրություններում ՔՊ-ի ցուցակը կգլխավորի Հովհաննես Աբրահամյանը
29.09.2026 | 20:47
Ադրբեջանն ու Բելառուսը ժամանակակից ռազմական նշանակության արտադրանքի մատակարարումների հարցեր են քննարկել
29.09.2026 | 20:35
Նեթանյահուի գաղտնի այցը ԱՄԷ․ ինչ է հայտնի
29.09.2026 | 20:24
ՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Գեղարքունիքի և Կոտայքի մարզերում
29.09.2026 | 20:11
Ֆրանսիայում պետական ծառայողների գործադուլ ու աշակերտների բողոքի ակցիաներ են
Բոլորը

Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության համաձայնագրից հետո հայ-թուրքական սահմանի բացման հարցը եղել է օրակարգում, և չնայած երկու երկրներն էլ իրենց մաքսային անցակետերի շենքերը նախապատրաստել են բացման համար, գործընթացը դեռևս ավարտված չէ։ Այս մասին գրում է թուրքական Yesiligdir լրատվամիջոցը։

Ըստ թուրքական աղբյուրի՝ Ալիջանի սահմանային անցակետի բացումը նախատեսվում է հունիսին Հայաստանում կայանալիք խորհրդարանական ընտրություններից առաջ։ Հստակ ամսաթիվ, սակայն, դեռևս հայտարարված չէ։

Նշվում է, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ցանկանում է, որ սահմանային անցակետը հնարավորինս շուտ բացվի։

Իգդիր Ալիջանի սահմանային անցակետի բացումը, որը Հայաստանի համար դեպի Եվրոպա ամենակարևոր դարպասներից մեկն է, կխթանի տնտեսական գործունեությունը Թուրքիայի արևելյան նահանգներում և կնպաստի ՀՀ տնտեսությանը։

Ընդգծվում է նաև, որ Ադրբեջանի և Հայաստանի միջև համագործակցություն է իրականացվել տարբեր ոլորտներում, առաջին հերթին՝ էներգետիկայի։ Հաշվի առնելով այս բոլոր զարգացումները, ըստ հրապարակման, «անցյալը պետք է թողնել անցյալում, և նույն աշխարհագրությունը կիսող հասարակությունները պետք է որդեգրեն ավելի կառուցողական և խաղաղ մոտեցում»։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի