Աշխարհը կարող է բախվել տասնամյակների ամենածանր էներգետիկ ճգնաժամին, ոչ մի երկիր «անձեռնմխելի» չի լինի հետևանքներից. IEA-ի ղեկավար

Լուրեր

04.08.2026 | 23:29
Չժաո Լեցզին շնորհավորել է Ռուբեն Ռուբինյանին ԱԺ նախագահ ընտրվելու կապակցությամբ
04.08.2026 | 23:08
Հաշտարարների պալատի կրթական ծրագիրը ստացել է պետական երաշխավորում
04.08.2026 | 22:42
Վերականգնվել է վթարի հետևանքով խափանված էլեկտրամատակարարումը․ ՏԿԵՆ
04.08.2026 | 22:32
Այս պահին սեղանին կոնկրետ առաջարկ չկա. Եվրահանձնաժողովի խոսնակը՝ ՀՀ-ում ներգաղթյալների կենտրոն բացելու մասին
04.08.2026 | 21:56
Չեմպիոնների լիգա․ «Արարատ-Արմենիան» կամային հաղթանակ տարավ «Ցելյեի» նկատմամբ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.08.2026 | 21:42
Սահակ Պետրոսյանը նշանակվել է ԱԺ նախագահի օգնական
04.08.2026 | 21:30
Երկու տարվա նորոգումից հետո Բելգիայի միապետի աշխատավայրը բացվել է այցելուների համար․ ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ
04.08.2026 | 21:17
Պուտինը ստորագրել է քաղաքական էմիգրանտների իրավունքները սահմանափակող օրենքը
04.08.2026 | 21:03
Հայաստանը՝ ԵՄ ապօրինի միգրանտների ընդունող երկրների ցանկո՞ւմ․ ինչ է հայտնի այս պահին
04.08.2026 | 20:51
Փաշինյանը կատարում է ունեզրկման խոստումը․ Ծառուկյանի բիզնեսները կա՛մ փակ են, կա՛մ պետականացված․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.08.2026 | 20:43
ՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Կոտայքի և Վայոց ձորի մարզերում
04.08.2026 | 20:30
Ղազախստանի ՆԳՆ-ն առաջարկել է մուտքի վճար սահմանել օտարերկրացիների համար
04.08.2026 | 20:20
Արմեն Աշոտյանի նկատմամբ կիրառված տնային կալանքը երկարացվել է 1 ամսով
04.08.2026 | 20:09
Լոնդոնում 155 տարվա ընթացքում առաջին անգամ մեկ ամսվա ընթացքում տեղումներ չեն գրանցվել
04.08.2026 | 19:57
ԱՄՆ-ը սպառել է իր հեռահար հրթիռների պաշարներն Իրանի հետ պատերազմում․ Reuters
Բոլորը

Միջազգային էներգետիկ գործակալության (IEA) ղեկավար Ֆաթիհ Բիրոլը երկուշաբթի զգուշացրել է, որ Մերձավոր Արևելքում պատերազմը կարող է աշխարհին կանգնեցնել տասնամյակների ընթացքում ամենածանր էներգետիկ ճգնաժամի առջև։

«Մեզանից շատերը հիշում են 1970-ականների երկու հաջորդական նավթային ճգնաժամերը։ Այդ ժամանակ, յուրաքանչյուր ճգնաժամի ժամանակ, աշխարհը կորցրել է օրական մոտ հինգ միլիոն բարել, երկուսը միասին՝ օրական 10 միլիոն բարել։ Այսօրվա դրությամբ՝ մենք կորցրել ենք օրական 11 միլիոն բարել, այսինքն՝ ավելի քան երկու խոշոր նավթային ցնցումները միասին»,- ասել է Բիրոլը։

Ըստ նրա՝ համաշխարհային տնտեսությունը «մեծ սպառնալիքի» տակ է Մերձավոր Արևելքի պատերազմի հետևանքով առաջացած էներգետիկ ճգնաժամից։ Բիրոլը ներկայիս էներգետիկ ճգնաժամը համեմատել է 1970-ականների ճգնաժամի և 2022 թվականին Ռուսաստանի կողմից Ուկրաինա ներխուժման ազդեցության հետ։

«Համաշխարհային տնտեսությունն այժմ բախվում է շատ լուրջ սպառնալիքի։ Ես հույս ունեմ, որ այս խնդիրը կլուծվի հնարավորինս արագ։ Ոչ մի երկիր չի խուսափի այս ճգնաժամի հետևանքներից, եթե շարունակի զարգանալ այս ուղղությամբ։ Հետևաբար, անհրաժեշտ են համաշխարհային ջանքեր»,- ասել է նա։

Միջազգային էներգետիկ գործակալության ղեկավարը հայտարարել է նաև, որ Մերձավոր Արևելքում առնվազն քառասուն էներգետիկ ակտիվներ ծանր վնասվել են տարածաշրջանում տեղի ունեցող պատերազմի պատճառով։

«Տարածաշրջանում առնվազն քառասուն էներգետիկ ակտիվներ շատ ծանր վնաս են կրել ինը երկրներում»,- ասել է Ֆաթիհ Բիրոլը։

Բացի այդ, նա տեղեկացրել է, որ Միջազգային էներգետիկ գործակալությունը խորհրդակցում է Ասիայի և Եվրոպայի կառավարությունների հետ՝ Իրանի պատերազմի պատճառով, «անհրաժեշտության դեպքում», պաշարված նավթի ավելի շատ ազատ արձակման վերաբերյալ։

«Եթե անհրաժեշտ լինի, իհարկե, մենք դա կանենք։ Մենք կուսումնասիրենք պայմանները, կվերլուծենք, կգնահատենք շուկաները և կքննարկենք մեր անդամ երկրների հետ»,- ասել է Բիրոլը։

Մարտի 11-ին Միջազգային էներգետիկ գործակալության անդամ երկրները համաձայնության էին եկել՝ ռազմավարական պաշարներից ռեկորդային 400 միլիոն բարել նավթ ազատել՝ համաշխարհային նավթի գների կտրուկ աճի դեմ պայքարելու համար։

Բիրոլը հավելել է, որ նավթի գնի որոշակի մակարդակ չի լինի, որը կհանգեցնի մեկ այլ բացթողման։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի