Արսեն Հարությունյանը կգոտեմարտի MMA-ի մարտիկի հետ
Ազատ ոճի ըմբշամարտի Եվրոպայի քառակի չեմպիոն, աշխարհի առաջնության քառակի բրոնզե մեդալակիր Արսեն Հարությունյանը կմասնակցի Երևանում մարտի 28-ին կայանալիք Hype FC մրցաշարին, հաղորդում է կազմակերպության մամուլի ծառայությունը։
26-ամյա ըմբիշն ուժերը կչափի ղազախ մարտիկ Բագդատ Ժուբանիշի հետ, որը հանդես է գալիս խառը մենամարտերում (MMA): Նրանք կմրցեն ըմբշամարտի կանոններով։
Բագդատ Ժուբանիշը խառը մենամարտերում ունի 9 հաղթանակ ու 1 պարտություն։ Ըմբշամարտը նրա ուժեղագույն կողմերից է։