Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Հաբեթնակ Կուրղինյանը մեկնաբանել է Չարենցավանում կայացած Հայաստանի առաջնության արդյունքները։ «Ավարտված առաջնությունից հետո կկազմավորվի նոր հավաքական: Ընդհանուր առմամբ, առաջնությունից գոհ եմ: Մասնակիցների քանակի քչությունը կար նաև մեկ ամիս առաջ և մեկ տարի առաջ: Այս իրավիճակի միակ լուծումը զինվորական ծառայության ու տարկետման հետ կապված հարցի լուծումն է, քանի որ մարզիկներից …

