ՌԴ Պետդուման երկրորդ և երրորդ ընթերցմամբ ընդունել է Ռուսաստանի բանակում պայմանագրային ծառայող օտարերկրացիների արտահանձնումից հրաժարվելու մասին օրինագիծը, գրում է Meduza-ն։ Նախագծով փոփոխություն է արվում Քրեական դատավարության օրենսգրքի 464-րդ հոդվածում, որը սահմանում է քաղաքացուն արտասահման հանձնելուց հրաժարվելու հիմքերը: Առաջարկվող հիմքերի ցանկը ընդլայնվում է՝ ներառելով Ռուսաստանի զինված ուժերում ներկայումս ծառայող կամ պայմանագրով ծառայած օտարերկրացիներին։ Փոփոխությունը հունվարի 21-ին …

