Երևանի «Նոան» ավարտեց մրցելույթը ֆուտբոլի Կոնֆերենցիաների լիգայում։ Անցումային փլեյ-օֆֆի պատասխան խաղում Հայաստանի չեմպիոնը հյուրընկալվելիս 0։4 հաշվով պարտվեց նիդերլանդական «ԱԶ Ալկմարին», որին Երևանում հաղթել էր 1։0 հաշվով (տեսանյութ)։ Նիդերլանդների Ալկմար քաղաքի «Աֆաս» ստադիոնում կայացած խաղում դաշտի տերերին հաջողվեց արագ գոլ խփել։ 5-րդ րոպեին հաշիվը բացեց նիդերլանդցի վինգեր Ռո-Զանգելո Դալը։ 39-րդ րոպեին «ԱԶ Ալկմարի» առավելությունը կրկնապատկեց թիմի …

