Թրամփը հայտարարել է, որ ուրախ է նախկին դատախազ Ռոբերտ Մյուլերի մահվան կապակցությամբ

Լուրեր

26.10.2026 | 18:14
Մամիկոն Ասլանյանը մի դրվագով արդարացվել է, մյուս հոդվածների վրա կիրառվել է վաղեմության ժամկետ և կարճվել
26.10.2026 | 18:12
Դատարանից կալանավոր է փախել // Պեսկովը՝ տարածքային փոխզիջումների մասին․ ԼՈՒՐԵՐ
26.10.2026 | 18:11
27 կադրային փոփոխություն` Դատախազությունում
26.10.2026 | 18:01
Վենսուելայի ընդդիմության առաջնորդ Մաչադոն աքսորից հայրենիք է վերադարձել
26.10.2026 | 17:55
Ալեն Սիմոնյանն ու ԵՀ ներկայացուցիչը քննարկել են Հայաստանի տնտեսական դիվերսիֆիկացման հարցերը
26.10.2026 | 17:50
Factor TV-ի հրապարակումից հետո ՔՊ-ի թեկնածուն կտուգանվի
26.10.2026 | 17:41
Գերմանիան պատրաստվում է գնել Ուկրաինայում մշակված «Բարս» հրթիռները․ FT
26.10.2026 | 17:33
Էլինա Դանիելյանը՝ Եվրոպայի կանանց ակումբային գավաթի փոխչեմպիոն. ԼՈՒՍԱՆԿԱՐ
26.10.2026 | 17:25
Եկամուտների տարեկան հայտարարագրերի ներկայացման վերջնաժամկետը նոյեմբերի 1-ն է․ ՊԵԿ
26.10.2026 | 17:13
Ջրվեժում 5000 քմ հողատարածքը վերադարձվել է պետությանը․ Գլխավոր դատախազություն
26.10.2026 | 17:07
Եղոյանն ուղիղ չպատասխանեց` հանձնաժողովի նպատակը Գարեգին Բ-ի հեռացու՞մն է. ՏԵՍԱՆՅՈւԹ
26.10.2026 | 17:00
Հայտնի է սամբոյի Հայաստանի հավաքականի կազմն աշխարհի առաջնությունում
26.10.2026 | 16:50
Հաջիևը հայտարարել է, թե Հայաստանն ու հայ հասարակությունը «պետք է ներողություն խնդրեն ադրբեջանցիներից»
26.10.2026 | 16:42
Ամեն ինչ արվում է հանուն Հայաստանյայց Առաքելական Եկեղեցու. Ալխաս Ղազարյան․ ՏԵՍԱՆՅՈւԹ
26.10.2026 | 16:29
Արմավիրի դատարանից կալանավոր է փախել․ ոստիկանությունն ուժեղացված ծառայություն է իրականացնում
Բոլորը

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ուրախությամբ է արձագանքել նախկին հատուկ դատախազ Ռոբերտ Մյուլերի մահվանը, ով նախկինում հետաքննում էր Թրամփի ընտրարշավի հնարավոր կապերը Ռուսաստանի հետ՝ Սպիտակ տան ղեկավարի պաշտոնում նրա առաջին ժամկետի ընթացքում։

«Ռոբերտ Մյուլերը հենց նոր մահացավ։ Լավ է, ես ուրախ եմ, որ նա մահացել է։ Նա այլևս չի կարող վնասել անմեղ մարդկանց»,- գրել է Թրամփը շաբաթ օրը՝ մարտի 21-ին, Truth Social սոցիալական ցանցում։

Նախկին հատուկ դատախազը մահացել է 82 տարեկանում։ Մահվան պատճառը դեռ չի հաղորդվում։ Մյուլերը երկար ժամանակ տառապում էր Պարկինսոնի հիվանդությամբ։

2001-2013 թվականներին Ռոբերտ Մյուլերը զբաղեցրել է Հետաքննությունների դաշնային բյուրոյի (ՀԴԲ) տնօրենի պաշտոնը։ 2017 թվականին ԱՄՆ արդարադատության նախարարությունը նրան նշանակել էր հատուկ դատախազ՝ 2016 թվականի նախագահական ընտրություններին Ռուսաստանի ենթադրյալ միջամտության գործը հետաքննելու համար, որոնցում հաղթել էր Թրամփը։

2019 թվականի մարտի վերջին Մյուլլերի աշխատանքի արդյունքները հրապարակվել էին ԱՄՆ-ում, սակայն միայն մասնակի։ ԱՄՆ գլխավոր դատախազ և արդարադատության նախարար Ուիլյամ Բարը, Կոնգրեսում ներկայացնելով հետաքննության կարճ արդյունքները, հայտարարել էր, որ Թրամփին համարում է անմեղ՝ Ռուսաստանի հետ կապերի հարցում։ Ինքը՝ Մյուլերը, հետագայում նշել էր, որ իր թիմի հավաքած փաստերը թույլ չեն տալիս այս հարցի վերաբերյալ վերջնական եզրակացություն անել։

ԱՄՆ նախկին նախագահ Բարաք Օբաման, որի նախագահության տարիներին Մյուլերը ղեկավարում էր ՀԴԲ-ն, նրան անվանել է «կազմակերպության պատմության լավագույն տնօրեններից մեկը»։

«Իր անխոնջ նվիրվածությունը օրենքի գերակայությանը և հիմնարար արժեքների նկատմամբ անսասան հավատը նրան դարձրել են մեր ժամանակների ամենահարգված պետական ծառայողներից մեկը»,- հավելել է Օբաման։

Նախկին նախագահ, հանրապետական Ջորջ Բուշ կրտսերը, ով ժամանակին առաջադրել էր Մյուլերին այդ պաշտոնում, հայտարարել է, որ «խորապես վշտացած է» նրա մահվան կապակցությամբ և գովել նրան՝ «կյանքը պետական ծառայությանը նվիրելու համար»։