Թրամփը հայտարարել է, որ «Իրանի կործանումից» հետո Ամերիկայի գլխավոր թշնամին Դեմոկրատական կուսակցությունն է

Լուրեր

29.09.2026 | 23:23
«Դեֆանս Հաուզինգ»-ը պարզաբանել է թաղամասում երեք մարդու մահվան դեպքի հանգամանքները
29.09.2026 | 23:03
Ադրբեջանում ձերբակալել են ՌԴ-ում բնակվող ևս մեկ թալիշ ակտիվիստի
29.09.2026 | 22:50
Վահրամ Սահակյանի նկատմամբ կիրառվել է վարչական հսկողություն
29.09.2026 | 22:48
Եմենի խորհրդարանը հավանություն է տվել համընդհանուր զորահավաքին՝ հութիների դեմ պայքարելու համար
29.09.2026 | 22:33
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
29.09.2026 | 22:18
Արտերկրում ադրբեջանցի քաղաքական գործիչներն ու լրագրողները Ֆրանսիայում ընդդիմության առաջին համագումարն են անցկացրել
29.09.2026 | 22:04
Պատմական գներ՝ բենզինի շուկայում․ ինչո՞ւ է թանկանում վառելիքը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.09.2026 | 21:48
Սևանա լճի մակարդակը մեկ շաբաթում նվազել է 1 սմ-ով
29.09.2026 | 21:32
ՀՀ ՊՆ-ում Արման Սարգսյանն ընդունել է ՄԱԿ-ի կանանց հարցերով կազմակերպության ներկայացուցիչներին
29.09.2026 | 21:19
Հանրային հեռարձակողի խորհուրդը կուսումնասիրի սեպտեմբերի 27-ին Թաթա Սիմոնյանի համերգի հեռարձակման հանգամանքները. հայտարարություն
29.09.2026 | 21:05
Աբովյանի ՏԻՄ ընտրություններում ՔՊ-ի ցուցակը կգլխավորի Հովհաննես Աբրահամյանը
29.09.2026 | 20:47
Ադրբեջանն ու Բելառուսը ժամանակակից ռազմական նշանակության արտադրանքի մատակարարումների հարցեր են քննարկել
29.09.2026 | 20:35
Նեթանյահուի գաղտնի այցը ԱՄԷ․ ինչ է հայտնի
29.09.2026 | 20:24
ՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Գեղարքունիքի և Կոտայքի մարզերում
29.09.2026 | 20:11
Ֆրանսիայում պետական ծառայողների գործադուլ ու աշակերտների բողոքի ակցիաներ են
Բոլորը

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ ԱՄՆ-ի գլխավոր թշնամին Դեմոկրատական կուսակցությունն է։ Այդ մասին նա գրել է իր Truth Social սոցիալական ցանցի էջում։ Միևնույն ժամանակ Թրամփը խոսել է «Իրանի կործանման» մասին, որը, դատելով նրա գրառումից, նախկինում համարվում էր թիվ մեկ թշնամին։

«Այժմ, Իրանի կործանումից հետո, Ամերիկայի գլխավոր թշնամին դարձել է ծայրահեղ ձախ, չափազանց անգործունակ Դեմոկրատական կուսակցությունը»,-գրել է Թրամփը։

Չնայած Թրամփի հայտարարությանը, ռազմական գործողությունները Իրանի, ԱՄՆ-ի և Իսրայելի միջև շարունակվում են։ Նախօրեին Իրանը հրթիռային հարված է հասցրել իսրայելական Դիմոնա քաղաքին՝ տուժել է 51 մարդ, այդ թվում՝ մեկ երեխա ծանր վիճակում է։ Իսրայելի բանակը հայտնել է, որ հրթիռներից մեկը չի որսացվել հակաօդային պաշտպանության համակարգի կողմից, և խափանման պատճառները պարզվում են։

Միաժամանակ ԱՄՆ-ը շարունակում է ռազմական ճնշումը Թեհրանի վրա։ Նախօրեին Թրամփը Իրանից պահանջել էր 48 ժամվա ընթացքում ապաշրջափակել Հորմուզի նեղուցը՝ հակառակ դեպքում սպառնալով հարվածներ հասցնել Իրանի էներգետիկ ենթակառուցվածքներին, այդ թվում՝ էլեկտրակայաններին։

Փետրվարի վերջում սկսված ռազմական արշավը շարունակվում է արդեն ավելի քան երեք շաբաթ։ Թեև ամերիկա-իսրայելական կոալիցիան հայտարարում է Իրանի զինված ուժերին հասցված լուրջ վնասների մասին, ներառյալ ՀՕՊ համակարգերի, նավատորմի և հրամանատարական կազմի զգալի մասի ոչնչացումը, Իրանը շարունակում է պահպանել պատասխան հարվածներ հասցնելու կարողությունը՝ ինչպես Իսրայելին, այնպես էլ տարածաշրջանում ԱՄՆ-ի օբյեկտներին։ Փորձագետները չեն բացառում նաև հակամարտության անցումը ցամաքային գործողությունների։