Լենինգրադի մարզը ԱԹՍ-ների զանգվածային հարձակման է ենթակվել

Լուրեր

26.10.2026 | 16:50
Հաջիևը հայտարարել է, թե Հայաստանն ու հայ հասարակությունը «պետք է ներողություն խնդրեն ադրբեջանցիներից»
26.10.2026 | 16:42
Ամեն ինչ արվում է հանուն Հայաստանյայց Առաքելական Եկեղեցու. Ալխաս Ղազարյան․ ՏԵՍԱՆՅՈւԹ
26.10.2026 | 16:29
Արմավիրի դատարանից կալանավոր է փախել․ ոստիկանությունն ուժեղացված ծառայություն է իրականացնում
26.10.2026 | 16:21
Ըմբշամարտի ԱԱ. Կարեն Ասլանյանը եզրափակիչում է, Գալստյանը և Թադևոսյանը կգոտեմարտեն բրոնզե մեդալի համար
26.10.2026 | 16:16
Թրամփը Նորվեգիան «զուգարան-երկիր» է անվանել՝ իրեն Նոբելյան մրցանակ չշնորհելու համար
26.10.2026 | 16:07
Պեսկովը հայտարարել է, որ Ուկրաինայի հարցով բանակցությունների վերսկսումը չի նշանակում ռազմական գործողությունների սահմանափակում
26.10.2026 | 15:58
Բաքուն Իրանին մեղադրել է երկրի ներքին գործերին միջամտելու մեջ՝ դպրոցներում հիջաբի արգելքի ֆոնին
26.10.2026 | 15:47
Փաստաբան Արտաշես Հովհաննիսյանը մեղադրվում է խուզարկության ժամանակ օտարերկրացի վստահորդի պայուսակից 800 հզ դրամ գողանալու մեջ
26.10.2026 | 15:37
Գյումրիում հրդեհ է բռնկվել բնակելի տանը
26.10.2026 | 15:30
Էրդողանի խորհրդականը մեկնաբանել է Ադրբեջանին քննադատելու համար իր պաշտոնանկությունը
26.10.2026 | 15:21
Հոկտեմբերի 27-ից Էրեբունի-Մուրացան խաչմերուկում կգործի լուսացույց․ կփոխվի երթևեկության կազմակերպումը
26.10.2026 | 15:01
Թուրքիայի, Պակիստանի, Սուադյան Արաբիայի բարձրաստիճան պաշտոնյաները մեկնում են Թեհրան՝ Իրանի հետ անվտանգության հարցերով առաջին համատեղ բանակցություննեի
26.10.2026 | 14:52
Ադրբեջանի և Հայաստանի միջև կայուն խաղաղության հաստատումը տնտեսական նոր հնարավորություններ կբացի․ Նիդերլանդների ԱԳ նախարար
26.10.2026 | 14:41
Սիսիանի «Մայիսի 28» զբոսայգու տարածքից համայնքին է վերադարձվել 13 հողամաս՝ ավելի քան 6400 քմ մակերեսով
26.10.2026 | 14:30
Ադրբեջանի ԱԳ նախարարը խոսել է Հայաստանի հետ խաղաղության համաձայնագրի ստորագրման ժամկետներից
Բոլորը

ՌԴ Լենինգրադի մարզի իշխանությունները հայտնել են ուկրաինական անօդաչու թռչող սարքերի զանգվածային հարձակման մասին, որը տևել է մի քանի ժամ։ Երկուշաբթի առավոտյան ժամը 7:20-ի դրությամբ՝ նահանգապետ Ալեքսանդր Դրոզդենկոն հայտնել է, որ տարածաշրջանի վրա խոցվել է ավելի քան 60 անօդաչու թռչող սարք, գրում է Meduza-ն։

«Ֆոնտանկա»-ն հաղորդում է, որ անօդաչուների հարձակման մասին նախազգուշացում է ուղարկվել տարածաշրջանի բնակիչներին ժամը 1:00-ի սահմաններում, սակայն առավոտյան 8:00-ի դրությամբ՝ չեղարկման ազդանշան չի ստացվել։

«Պուլկովո» օդանավակայանը կեսգիշերից դադարեցրել է բոլոր չվերթները, տասնյակ չվերթներ ուշացել են։ Մոսկվայի ժամանակով 9:00-ին «Ռոսավիացիա»-ն վերացրել է «Պուլկովո»-ից չվերթների լիակատար արգելքը։ Օդանավակայանը ընդունում և ուղարկում է չվերթներ՝ «համապատասխան մարմինների հաստատման դեպքում»։

Դրոզդենկոն հայտնել է, որ Պրիմորսկի նավահանգստում անօդաչու թռչող սարքի հարձակման ժամանակ վնասվել է վառելիքի բաք, հրդեհ է բռնկվել։ Վիբորգի շրջանի Երմիլովո գյուղի մոտ անօդաչու թռչող սարքը վնասել է էլեկտրահաղորդման սյունը։ Տուժածների  մասին տեղեկություններ չկան։

Լենինգրադի մարզի վրա անօդաչու թռչող սարքերի խոցման մասին հաղորդագրություններ են ստացվել նաև մարտի 22-ին։ Կիրակի կեսօրին Սանկտ Պետերբուրգում անջատվել էր բջջային ինտերնետը, չնայած այդ ժամանակ անօդաչու թռչող սարքերի մասին նախազգուշացում չի տրվել։

Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը հայտարարել է, որ գիշերը երկրի տարածքում, ընդհանուր առմամբ, խոցվել է 249 անօդաչու թռչող սարք։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի