Անհայտ անձինք Լոնդոնում հրկիզել են հրեական կազմակերպությանը պատկանող շտապօգնության չորս մեքենաները

Լուրեր

26.10.2026 | 16:50
Հաջիևը հայտարարել է, թե Հայաստանն ու հայ հասարակությունը «պետք է ներողություն խնդրեն ադրբեջանցիներից»
26.10.2026 | 16:42
Ամեն ինչ արվում է հանուն Հայաստանյայց Առաքելական Եկեղեցու. Ալխաս Ղազարյան․ ՏԵՍԱՆՅՈւԹ
26.10.2026 | 16:29
Արմավիրի դատարանից կալանավոր է փախել․ ոստիկանությունն ուժեղացված ծառայություն է իրականացնում
26.10.2026 | 16:21
Ըմբշամարտի ԱԱ. Կարեն Ասլանյանը եզրափակիչում է, Գալստյանը և Թադևոսյանը կգոտեմարտեն բրոնզե մեդալի համար
26.10.2026 | 16:16
Թրամփը Նորվեգիան «զուգարան-երկիր» է անվանել՝ իրեն Նոբելյան մրցանակ չշնորհելու համար
26.10.2026 | 16:07
Պեսկովը հայտարարել է, որ Ուկրաինայի հարցով բանակցությունների վերսկսումը չի նշանակում ռազմական գործողությունների սահմանափակում
26.10.2026 | 15:58
Բաքուն Իրանին մեղադրել է երկրի ներքին գործերին միջամտելու մեջ՝ դպրոցներում հիջաբի արգելքի ֆոնին
26.10.2026 | 15:47
Փաստաբան Արտաշես Հովհաննիսյանը մեղադրվում է խուզարկության ժամանակ օտարերկրացի վստահորդի պայուսակից 800 հզ դրամ գողանալու մեջ
26.10.2026 | 15:37
Գյումրիում հրդեհ է բռնկվել բնակելի տանը
26.10.2026 | 15:30
Էրդողանի խորհրդականը մեկնաբանել է Ադրբեջանին քննադատելու համար իր պաշտոնանկությունը
26.10.2026 | 15:21
Հոկտեմբերի 27-ից Էրեբունի-Մուրացան խաչմերուկում կգործի լուսացույց․ կփոխվի երթևեկության կազմակերպումը
26.10.2026 | 15:01
Թուրքիայի, Պակիստանի, Սուադյան Արաբիայի բարձրաստիճան պաշտոնյաները մեկնում են Թեհրան՝ Իրանի հետ անվտանգության հարցերով առաջին համատեղ բանակցություննեի
26.10.2026 | 14:52
Ադրբեջանի և Հայաստանի միջև կայուն խաղաղության հաստատումը տնտեսական նոր հնարավորություններ կբացի․ Նիդերլանդների ԱԳ նախարար
26.10.2026 | 14:41
Սիսիանի «Մայիսի 28» զբոսայգու տարածքից համայնքին է վերադարձվել 13 հողամաս՝ ավելի քան 6400 քմ մակերեսով
26.10.2026 | 14:30
Ադրբեջանի ԱԳ նախարարը խոսել է Հայաստանի հետ խաղաղության համաձայնագրի ստորագրման ժամկետներից
Բոլորը

Լոնդոնում անհայտ անձինք հրկիզել են չորս շտապօգնության մեքենաներ, որոնք պատկանում էին «Հացալա» հրեական ոչ առևտրային կազմակերպությանը։ Այն տրամադրում է անվճար շտապ բժշկական օգնություն, հաղորդում է BBC-ն։ Դեպքը տեղի է ունեցել ժամը 1:40-ի սահմաններում՝ Գոլդերս Գրին շրջանում: Հրկիզումից հետո մեքենաների մեջ մի քանի գազաբալոններ են պայթել՝ վնասելով մոտակա բնակելի շենքի պատուհանները, գրում է Current time-ը։

Շրջանի ոստիկանապետ Սառա Ջեքսոնը հայտարարել է, որ ուսումնասիրում են տեսախցիկների տեսագրությունները։ Կասկածներ կան, որ հրկիզման միջադեպում ներգրավված է եղել երեք մարդ։ Ոստիկանությունը հրկիզումը դիտարկում է որպես «հակասեմական ատելության վրա հիմնված հանցագործություն»։

Տեղի բնակիչներից Շիմոն Ռեյդը հայտնել է, որ շտապօգնության մեքենաները սինագոգի մոտ են եղել։

«Դա շատ ցնցող է, բայց ոչ անսպասելի։ Հրեական համայնքը խորապես գիտակցում է այն վտանգը, որի մեջ մենք ապրում ենք»,- ասել է նա։

Ոստիկանները շարունակում են մնալ դեպքի վայրում՝ անհապաղ հետաքննություն անցկացնելու համար: Գոլդերս Գրինի տարածքում տեղակայվել են նաև լրացուցիչ պարեկային խմբեր: Հարակից տների բնակիչները տարհանվել են:

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի