28 Հոկտեմբեր 2025 | 16:56
Թուրքիայի մշակույթի նախարարությունը հայտնել է, որ Անիի տաճարը մզկիթի վերածելու որոշում չկա
Անիի տաճարը մզկիթի վերածելու վերաբերյալ որոշում չկա։ Այս մասին հայտարարել է Թուրքիայի մշակույթի և զբոսաշրջության նախարար Մեհմեթ Նուրի Էրսոյը՝ պատասխանելով քրդամետ «Ժողովուրդների հավասարություն և ժողովրդավարություն» (DEM) կուսակցության Մարդինից պատգամավոր Ջորջ Ասլանի հարցին՝ կապված «այն հայտարարության հետ, որ Անիի մայր տաճարը, որը հայոց պատմության ամենակարևոր կենտրոններից մեկն է, վերականգնումից հետո հանրության համար կբացվի որպես մզկիթ», գրում …