Հայտնի է, թե որ ուժերի հետ է դաշինք կազմում «Ուժեղ Հայաստանը»

Լուրեր

26.10.2026 | 01:04
Մոտ 540 ձայնով պարտվել ենք Ստեփանավանում. ՔՊ-ական․ ՏԵՍԱՆՅՈւԹ
26.10.2026 | 00:42
Ինչ է կատարվում Ստեփանավանի ՔՊ շտաբում. նախնական տվյալներով պարտվել են. ՈՒՂԻՂ
26.10.2026 | 00:40
Շիրակի երկու համայնքներում հրապարակվել են ՏԻՄ ընտրությունների նախնական արդյունքները
25.10.2026 | 23:35
Նախնական արդյունքները՝ Գեղարքունիքի մարզի երեք համայնքներից
25.10.2026 | 23:23
Ավտոբուսը արգելափակվել է ձյան շերտում․ 49 ուղևորներից 20-ը երեխաներ են եղել
25.10.2026 | 23:00
Իջևանի 38/22 ընտրատեղամասում ՔՊ-ն առաջատար է եղել մեծ տարբերությամբ․ ՏԵՍԱՆՅՈւԹ
25.10.2026 | 22:42
ՏԻՄ ընտրություններ․ ԿԸՀ իրավիճակային վերլուծության կենտրոնը արագ արձագանքել է 42 իրավիճակի
25.10.2026 | 22:00
«Ականատես»-ը 407 ընտրատեղամասից 137-ում արձանագրել է 217 խնդիր և հնարավոր ընտրախախտում
25.10.2026 | 21:45
Մեղրիի մի շարք բնակավայրերում ՔՊ-ն ստացել է ավելի քան 60%, Գորիսի 3 բնակավայրում «Համերաշխությունը»՝ 100%․ նախնական արդյունքներ
25.10.2026 | 21:36
Ստեփանավանում մասնակցությունը կազմել է 68.83%, Ֆիոլետովոյում՝ 25.39%․ ՏԻՄ ընտրությունների տվյալները՝ ժամը 20։00-ի դրությամբ
25.10.2026 | 21:22
Քվեաթերթիկների հաշվարկ Իջևանի 38/22 ընտրատեղամասում. ՈՒՂԻՂ
25.10.2026 | 21:22
Քվեաթերթիկների հաշվարկը 25/24 ընտրատեղամասում. ՈՒՂԻՂ
25.10.2026 | 21:18
Իջևանի 38/22 ընտրատեղամասում հաշվարկը սկսվեց՝ չնայած ընտրողների և կտրոնների միջև տարբերությանը․ ՏԵՍԱՆՅՈւԹ
25.10.2026 | 21:09
ՏԻՄ ընտրություններ․ ժամը 20։00-ի դրությամբ ՆԳՆ-ն ստացել է 35 ահազանգ
25.10.2026 | 20:57
Նախնական արդյունքները՝ Ստեփանավանի բնակավայրերից
Բոլորը

Որոշում է կայացվել դաշինք կազմել նոր ուժերի հետ՝ Հայաստանում նոր քաղաքական համակարգ ստեղծելու համար։ Այս մասին լրագրողների հետ զրույցում նշեց «Ուժեղ Հայաստան» կուսակցության անդամ Նարեկ Կարապետյանը։

«Պետք է նոր հնարավորություն տանք երիտասարդ և մեծ պոտենցիալով ուժերին, որպեսզի կարողանանք երկրում որակական փոփոխություններ բերել»,-նշեց նա։

Քաղաքական միավորները, որոնց հետ դաշինք կկազմի «Ուժեղ Հայաստանը», Նաիրի Սարգսյանի գլխավորած «Հայաստանը ես եմ»  նախաձեռնության և Հարություն Հարությունյանի ղեկավարած նորաստեղծ «Նոր Դարաշրջան» կուսակցությունը։

«Ֆինանսական մասնագիտական բազա ունեցող պարոն Սարգսյանը և իրավաբանական բազա ունեցող պարոն Հարությունյանը․ այսինքն՝ մենք տեսնում ենք, որ մասնագիտական փոփոխության ֆորմատով պետք է հանդես գանք։ Քաղաքական գործիչները պետք է չլինեն միայն պրոֆեսիոնալ քաղաքական գործիչներ, պետք է անցած ճանապարհ ունենան, որպեսզի կարողանան հասկանալ ոլորտները։ Հենց պրոֆեսիոնալիզմի հիմքի վրա էլ մենք ստեղծել ենք մեր միավորման տեսլականը»,- նշեց Կարապետյանը։

Հիշեցնենք՝ դաշինքի վարչապետի թեկնածուն գործարար Սամվել Կարապետյանն է։ Կարապետյանը փաստացի չի կարող վարչապետի թեկնածու լինել, քանի որ մի քանի երկրի քաղաքացի է: Նրա կուսակցությունը օրենսդրական այս արգելքը մտադիր է հաղթահարել ընտրություններում հաղթելու դեպքում Սահմանադրությունը փոխելու միջոցով:

Եվգենյա Համբարձումյան