Սեպտեմբերի 17-18-ը ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանն աշխատանքային այց կկատարի Նիդերլանդներ: Այս մասին տեղեկացնում են ՀՀ ԱԳՆ-ից։ Հաագայում նախարար Միրզոյանը կմասնակցի Մշտական արբիտրաժային դատարանին Հայաստանի անդամակցությանը նվիրված միջոցառմանը։ Կայանալու է հանդիպում Նիդերլանդների ԱԳ նախարար Դավիդ վան Վելի հետ։ Ծրագրված են նաև այլ հանդիպումներ: