Իսրայելը հայտնել է Լիբանանի հարավում իր 4 զինվորների զոհվելու մասին

Լուրեր

26.10.2026 | 10:50
Այո՛, փաթեթը մշակվել է Աննա Հակոբյանի արշավի շրջանակներում․ ՆԳ նախարարը ներկայացրեց նախագիծը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
26.10.2026 | 10:46
Վուչիչը հայտարարել է Սերբիայի խորհրդարանական ընտրություններում պարտության մասին
26.10.2026 | 10:36
Էլեկտրական ավտոբուսների գնման մրցույթ պետք է հայտարարվի, Higer ավտոբուսների փոխարինում արվի․ Ավինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
26.10.2026 | 10:26
Սպորտային մարմնամարզության Հայաստանի հավաքականը 4-րդն է ԱԱ-ի մեդալային հաշվարկում
26.10.2026 | 10:24
«Վարչապետի հետ ժամանակ առ ժամանակ ապրող մի կին…», «Չափի մեջ մնացեք». Բաքոյանն արձագանքեց Ղազարյանին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
26.10.2026 | 10:13
Նաիր Թիկնիզյանն առաջին ասիստն է կատարել «Օլիմպիակոսի» կազմում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
26.10.2026 | 10:06
Ավելի ծանր պատիժ, քան՝ այսօր. Ընտանեկան բռնության մասին օրենքում նոր փոփոխություններ են առաջարկվում․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
26.10.2026 | 09:53
«Ռեալը» հաղթել է «Բարսելոնային» Մբապեի դուբլի շնորհիվ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
26.10.2026 | 09:45
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
26.10.2026 | 09:30
Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական խորհրդակցությունը. ՈՒՂԻՂ
26.10.2026 | 09:03
ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի հանձնաժողովի նիստը. ՈՒՂԻՂ
26.10.2026 | 01:04
Մոտ 540 ձայնով պարտվել ենք Ստեփանավանում. ՔՊ-ական․ ՏԵՍԱՆՅՈւԹ
26.10.2026 | 00:42
Ինչ է կատարվում Ստեփանավանի ՔՊ շտաբում. նախնական տվյալներով պարտվել են. ՈՒՂԻՂ
26.10.2026 | 00:40
Շիրակի երկու համայնքներում հրապարակվել են ՏԻՄ ընտրությունների նախնական արդյունքները
25.10.2026 | 23:35
Նախնական արդյունքները՝ Գեղարքունիքի մարզի երեք համայնքներից
Բոլորը

Իսրայելի բանակը Telegram-ում հրապարակմամբ հայտնել է, որ Լիբանանի հարավում տեղի ունեցած մարտական ​​գործողությունների ժամանակ իսրայելցի 4 զինվոր է զոհվել, իսկ 2-ը՝ վիրավորվել, գրում է BBC-ն։

Զոհվածների թվում են 22-ամյա կապիտան Նոամ Մադմոնին, 21-ամյա շտաբային սերժանտ Բեն Քոհենը և 22-ամյա շտաբային սերժանտ Մաքսիմ Էնտիսը։ Եվս երկու զինվորական հոսպիտալացվել է․ մեկ զինվորի վիճակը գնահատվել է «ծանր», մեկ պահեստազորայինը «միջին ծանրության» վիճակում է։

Իսրայելի բանակը հավելել է, որ նույն միջադեպի ժամանակ զոհվել է ևս մեկ զինվոր, սակայն նրա անունը դեռևս չի հրապարակվել։ Իսրայելական ուժերը շարունակում են ներխուժումը Լիբանանի հարավում՝ ցամաքային զորքերով, շարունակելով գործողությունները լիբանանյան «Հըզբոլլահ» շարժման ենթակառուցվածքների դեմ։

Լիբանանի պաշտպանության նախարար Միշել Մենասան անցյալ ուրբաթ հայտարարել էր, որ իսրայելական զորքերը ներխուժել են սահմանից 8 կիլոմետր դեպի խորք։

2024 թվականի նոյեմբերին Իսրայելը և «Հըզբոլլահ»-ը համաձայնության էին եկել հրադադարի շուրջ՝ գրեթե մեկ տարի տևած բախումներից հետո։ Սակայն զինյալ խմբավորումը վերսկսեց Իսրայելի դեմ հարձակումները մեկ ամիս առաջ՝ Իրանի պատերազմի սկսվելուց հետո։

Այդ ժամանակից ի վեր Իսրայելը պատասխանում է ծանր ավիահարվածներով և ցամաքային գործողություններով Լիբանանի հարավում։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի