Հայաստանի հրաձգության ֆեդերացիան հանդես է եկել հայտարարությամբ՝ կապված Ադրբեջանի հավաքականի մասնակցությանը Երևանում փետրվարի 27-ից մարտի 5-ին կայանալիք Եվրոպայի առաջնությանը։ «Լրատվամիջոցներում շրջանառվում է տեղեկություն այն մասին, թե Ադրբեջանի հավաքականը չի մասնակցի հրաձգության Եվրոպայի առաջնությանը, որը կանցկացվի Երևանում փետրվարի 27-ից մարտի 5-ը։ Տեղեկացնում ենք, որ այս պահի դրությամբ Ադրբեջանի կողմից դեռևս որևէ պաշտոնական դիրքորոշում չի ներկայացվել՝ առաջնությանը …

