ՄԱԳԱՏԷ-ն հայտարարել է, որ Իրանի ծանր ջրի գործարանը «վնասվել» է Իսրայելի հարվածից․ այն այլևս չի գործում

Լուրեր

26.10.2026 | 01:04
Մոտ 540 ձայնով պարտվել ենք Ստեփանավանում. ՔՊ-ական․ ՏԵՍԱՆՅՈւԹ
26.10.2026 | 00:42
Ինչ է կատարվում Ստեփանավանի ՔՊ շտաբում. նախնական տվյալներով պարտվել են. ՈՒՂԻՂ
26.10.2026 | 00:40
Շիրակի երկու համայնքներում հրապարակվել են ՏԻՄ ընտրությունների նախնական արդյունքները
25.10.2026 | 23:35
Նախնական արդյունքները՝ Գեղարքունիքի մարզի երեք համայնքներից
25.10.2026 | 23:23
Ավտոբուսը արգելափակվել է ձյան շերտում․ 49 ուղևորներից 20-ը երեխաներ են եղել
25.10.2026 | 23:00
Իջևանի 38/22 ընտրատեղամասում ՔՊ-ն առաջատար է եղել մեծ տարբերությամբ․ ՏԵՍԱՆՅՈւԹ
25.10.2026 | 22:42
ՏԻՄ ընտրություններ․ ԿԸՀ իրավիճակային վերլուծության կենտրոնը արագ արձագանքել է 42 իրավիճակի
25.10.2026 | 22:00
«Ականատես»-ը 407 ընտրատեղամասից 137-ում արձանագրել է 217 խնդիր և հնարավոր ընտրախախտում
25.10.2026 | 21:45
Մեղրիի մի շարք բնակավայրերում ՔՊ-ն ստացել է ավելի քան 60%, Գորիսի 3 բնակավայրում «Համերաշխությունը»՝ 100%․ նախնական արդյունքներ
25.10.2026 | 21:36
Ստեփանավանում մասնակցությունը կազմել է 68.83%, Ֆիոլետովոյում՝ 25.39%․ ՏԻՄ ընտրությունների տվյալները՝ ժամը 20։00-ի դրությամբ
25.10.2026 | 21:22
Քվեաթերթիկների հաշվարկ Իջևանի 38/22 ընտրատեղամասում. ՈՒՂԻՂ
25.10.2026 | 21:22
Քվեաթերթիկների հաշվարկը 25/24 ընտրատեղամասում. ՈՒՂԻՂ
25.10.2026 | 21:18
Իջևանի 38/22 ընտրատեղամասում հաշվարկը սկսվեց՝ չնայած ընտրողների և կտրոնների միջև տարբերությանը․ ՏԵՍԱՆՅՈւԹ
25.10.2026 | 21:09
ՏԻՄ ընտրություններ․ ժամը 20։00-ի դրությամբ ՆԳՆ-ն ստացել է 35 ահազանգ
25.10.2026 | 20:57
Նախնական արդյունքները՝ Ստեփանավանի բնակավայրերից
Բոլորը

Ատոմային էներգիայի միջազգային գործակալությունը (ՄԱԳԱՏԷ) հայտարարել է, որ Իրանի Խոնդաբի ծանր ջրի արտադրության գործարանը, որի վրա հարձակման մասին երկիրը հայտնել էր մարտի 27-ին, լուրջ վնաս է կրել և այլևս չի գործում, գրում է Al Arabiya-ն։

ՄԱԿ-ի միջուկային վերահսկող մարմինը X-ում հրապարակված գրառման մեջ հավելել է, որ կայանը չի պարունակում հայտարարագրված միջուկային նյութ։

Իսրայելի զինված ուժերը հաստատել են, որ ուրբաթ հարվածել են Իրանի կենտրոնում գտնվող ծանր ջրի ռեակտորին և ուրանի վերամշակման գործարանին։

«Իսրայելի ռազմաօդային ուժերը հարվածել են Արաքում՝ կենտրոնական Իրանում գտնվող ծանր ջրի գործարանին»,- ասվում է զինվորականների հայտարարության մեջ, որում տարածքը նկարագրվում է որպես «միջուկային զենքի պլուտոնիումի արտադրության կարևորագույն վայր»։

Իրանական լրատվամիջոցները հաղորդել էին, որ հարվածեր են հասցվել Խոնդաբի ծանր ջրի համալիրին՝ նշելով, որ դրանք զոհերի կամ տարածքից ճառագայթման արտահոսքի պատճառ չեն դարձել։

Խոնդաբ գյուղի ծայրամասում գտնվող ռեակտորի վրա աշխատանքները սկսվել են 2000-ականներին, բայց դադարեցվել են Իրանի և համաշխարհային տերությունների միջև կնքված 2015 թվականի միջուկային համաձայնագրի պայմաններով։ Ռեակտորի միջուկը հանվել է, դրա մեջ բետոն է լցվել, ինչն այն դարձրել է անգործունակ։ Հետազոտական ​​ռեակտորը պաշտոնապես նախատեսված էր բժշկական հետազոտությունների համար պլուտոնիում արտադրելու համար, և այդ տարածքում կա ծանր ջրի արտադրական գործարան։

Իրանի ատոմային էներգիայի կազմակերպությունը հայտարարել է, որ գործարանի վրա հարվածը «չի հանգեցրել որևէ ռադիոակտիվ նյութի արտանետման»։

Իսրայելն ու ԱՄՆ-ն Իրանին մեղադրում են միջուկային զենք ձեռք բերելու ձգտման մեջ, մինչդեռ Թեհրանը պնդում է, որ իր ծրագիրը քաղաքացիական նպատակներով է։ Արաքում գտնվող ծանր ջրի գործարանը Իսրայելի հարվածների թիրախ էր նաև դարձել անցյալ տարվա հունիսին՝ Իրանի և Իսրայելի միջև 12-օրյա պատերազմի ժամանակ, որի ընթացքում ԱՄՆ-ը նույնպես հարվածել էր Իրանին։

Մերձավոր Արևելքը պատերազմի մեջ հայտնվեց փետրվարի 28-ին, երբ ԱՄՆ-ն և Իսրայելը համատեղ հարվածներ հասցրին Իրանին, ինչը հանգեցրել է Իսրայելին և տարածաշրջանի մի շարք երկրներին ուղղված հրթիռային և անօդաչու թռչող սարքերի պատասխան հարձակումների։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի