Բրյուսելում կայացած 50-րդ կոնգրեսի ընթացքում ՈՒԵՖԱ-ն ներկայացրել է ֆինանսական հաշվետվությունն ու կազմակերպությանն անդամակցող երկրներին տրամադրված համերաշխության գումարների չափը: Հայաստանը 2024/2025 թթ․ մրցաշրջանի համար ստացել է 12,077 միլիոն եվրո, ևս 1 միլիոն 115 հազար եվրո տրամադրվել է Ազգերի լիգայի C լիգայում խաղալու համար: Հայաստանի համար համերաշխության գումարները բաշխվել են հետևյալ կերպ․ 1,3 միլիոն եվրո – ներդրումներ HatTrick ծրագրով …

