Փաշինյանի և Քոչարյանի բանավեճը «էշի պես զռալու» մասին՝ քաղաքական մտքի բացակայության արդյունք է․ Գարեգին Միսկարյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

06.09.2026 | 22:03
«Սուրբ Հովհաննես» մատուռ բարձրացող քաղաքացին վնասել է ոտքը․ փրկարարներն օգնել են
06.09.2026 | 20:00
«Շատ մեծ ուրախություն էր, երբ իմացանք, որ խաղալու ենք «Միլանի» դեմ»․ Գևորգ Ղազարյան․ ՏԵՍԱՆՅՈւԹ
06.09.2026 | 19:29
Գազամատակարարման վթարային դադարեցում Լոռիում
06.09.2026 | 19:00
Ով էր ուզում «սպանել» Նիկոլ Փաշինյանին․ կեղծ տեսանյութի իրական պատմությունը․ ՏԵՍԱՆՅՈւԹ
06.09.2026 | 18:43
Ռուսաստանը ստիպված է պաշտպանել իր շուկան․ Օվերչուկը՝ Հայաստանի հետ առևտրի մասին
06.09.2026 | 17:20
Արարատ Միրզոյանը Ռիգայում կհանդիպի Լատվիայի ԱԳ նախարարին
06.09.2026 | 17:04
Հայտնի է ֆուտզալի Հայաստանի հավաքականի կազմը
06.09.2026 | 16:49
Թրամփի հատուկ բանագնացներ Քուշներն ու Ուիթքոֆը ժամանել են Կիև
06.09.2026 | 16:26
Համբարձում Մաթևոսյանը Չինաստանում կներկայացնի Հայաստանի COP17 նախագահության տեսլականը
06.09.2026 | 16:09
Գևորգ Պապոյանը սեպտեմբերի 6-9-ը կմեկնի Դուբայ
06.09.2026 | 15:32
Վթարային ջրանջատում Երևանում
06.09.2026 | 15:10
Էկոպարեկային ծառայությունը ուժեղացրել է հսկողությունը անտառներում և հատուկ պահպանվող տարածքներում
06.09.2026 | 14:35
Օդի ջերմաստիճանը կնվազի 4-7 աստիճանով
06.09.2026 | 14:13
Վթարային ջրանջատում Արմավիրի մարզի Արմավիրում
06.09.2026 | 13:21
Հրդեհ է բռնկվել Երևանի Արարատյան փողոցի բնակարաններից մեկում․ փրկարարները տարհանել են բնակիչներին
Բոլորը

Factor TV-ին տված հարցազրույցում «+374» քաղաքական ինքնորոշման ակումբի նախագահ Գարեգին Միսկարյանը վերլուծել է Հայաստանի ներքաղաքական խոսույթը, դրա խորքային պատճառները և երկրի առջև ծառացած քաղաքակրթական ընտրությունը։ Նրա խոսքով՝իշխանության և ընդդիմության միջև առկա բանավեճի ցածր որակը, որը հաճախ վերածվում է անձնական վիրավորանքների, ածանցյալ է ավելի խորը խնդրից․ «Այն, ինչ մենք տեսնում ենք, քաղաքական բանավեճ չէ։ Դա իշխանության համար պայքար է, որը քաղաքականության մեջ ամենավերջին բանն է»։

Անդրադառնալով հարցին, թե արդյոք հանրությունն է նման ցածրորակ բանավեճի «պատվիրատուն», Միսկարյանը նշեց, որ չի կարելի ընդհանրացնել և սոցիալական ցանցերում տիրող ատելության մթնոլորտը վերագրել ողջ ժողովրդին։ Նա ընդգծեց, որ քաղաքացիների ընտրությունը հաճախ պայմանավորված է ոչ թե ծրագրային դրույթներով, այլ այս կամ այն քաղաքական ուժին պատժելու մղումով։

«Մուգ ապակիների համար ընտրելը և Քոչարյանին պատժելու համար Նիկոլին ընտրելը և հակառակը, դրանք նույն մակարդակի կամ անմակարդակ ընտրություն են», – կարծիք հայտնեց նա։ – «Խնդիրն այն չի, որ ընտրությունն է այդպիսին, խնդիրն այն է, որ ընտրելու բան չկա։ Մեր, որպես ժողովուրդ, մեր գերագույն խնդիրը քաղաքական շերտ չունենալն է»։

Խոսելով Հայաստանի արտաքին քաղաքականության և մասնավորապես Եվրամիության հետ ինտեգրման հեռանկարի մասին՝ Գարեգին Միսկարյանը շեշտեց, որ սա ոչ թե աշխարհագրական, այլ արժեբանական ընտրություն է։

«Խոսքը ժողովրդավարության մասին է։ Խոսքը նրա մասին է՝ մենք, որպես հասարակություն, ուզո՞ւմ ենք ունենալ պետություն, որը նպաստում է մարդու ազատ աճին, զարգացմանը, մարդու՝ որպես բարձրագույն արժեք, ինքնադրսևորվելու, ինքնաարտահայտվելու հնարավորություն է ստեղծում, թե՞ ստեղծում ենք այլ տիպի պետություն, որտեղ ինստիտուտները, պետությունը ավելի բարձր է, քան անհատը»։

Միսկարյանը համոզմունք հայտնեց, որ ի տարբերություն եվրոպական ուղու, որը պարունակում է ինչպես հնարավորություններ, այնպես էլ ռիսկեր, որոնց կառավարումը կախված է հայկական կողմից, Ռուսաստանի հետ ինտեգրումը զարգացման հեռանկար չի բացում։

«Ի՞նչ հեռանկարներ է բացում Ռուսաստանի հետ ինտեգրումը, բացի այդ միֆական տնտեսական, չգիտեմ ինչ թռիչքաձև… էժան գազից ու խորհրդային շրջանի… Ոչ մի», – ասաց նա։ – «Եթե մենք չկարողանանք մեր տնտեսությունը բարձրացնել, մեր քաղաքական մշակույթը, ինստիտուտները կայացնել այնպես, որպեսզի մենք կուլ չգնանք, այդ մեր ռեսուրսները Եվրոպային էլ են պետք»։

Նա եզրափակեց՝ ընդգծելով, որ ինքնիշխանությունը և զարգացումը պահանջում են պատասխանատվություն, և հայ հասարակայությունը պետք է գիտակցի ազատության հետ եկած պատասխանատվության արժեքը՝ խուսափելով այնպիսի սխալներից, որոնք կարող են անդառնալի լինել պետության համար։

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում։

Ռոբերտ Անանյան